-
22.12.2020|
14:57
ԱՄՆ Կոնգրեսը համաձայնության է եկել 900 միլիարդ դոլարի՝ տարբեր ծախսեր ներառող փաթեթի շուրջ, որը կտրամադրվի մոտ ամիսներին: Փաթեթը պարունակում է նաև ԼՂ հակամարտության, Հայաստանի ու Ադրբեջանի հետ կապված դրույթներ՝ ելույթի ժամանակ ասել է Սենատում հանրապետական մեծամասնության ղեկավար Միչ Մաքքոնելը:
-
22.12.2020|
14:56
Երևանում անհնազանդության ակցիաներ ու գործադուլ է այսօր՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Գործադուլին միանալու հայտարարություն էին արել նաև բուհերի դասախոսները, փաստաբանները։
-
22.12.2020|
14:54
Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ սահմանազատման վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հիմնավորումներին։
-
22.12.2020|
14:53
Առողջապահության նախարարությունը բուժաշխատողներից ահազանգեր է ստացել, որ որոշ բժշկական կազմակերպությունների ղեկավարներ, չարաշահելով իրենց պաշտոնական դիրքը և լծակները, աշխատակազմին ու բժշկական անձնակազմին պարտադրում են մասնակցել բողոքի ակցիաներին և միանալ երկրի վարչապետի հրաժարականին ուղղված պահանջին:
-
22.12.2020|
14:50
Շուշիի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն գյուղերի բնակեցման հարցը բացառապես կապված է անվտանգության երաշխիքների ապահովման հետ՝ ռուսական կողմի ներկայացվածությամբ։ Կամ գոնե հայկական հենակետերը պետք է տեղադրվեն մինչև գյուղ հասնելը։ Այս պահին Մեծ Շենը ապահով չէ, և բնակիչները վախենում են այնտեղ լինել՝ ասուլիսում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։
-
22.12.2020|
14:48
«Կոմերսանտ»-ի թղթակից Կիրիլ Կրիվոշեևը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքում ձախողված այցին, ՀՀ ներքաղաքական իրավիճակին ու հասարակական տրամադրություններին:
-
22.12.2020|
14:47
Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերված 2 քաղաքացի՝ հայր և որդի Միքայել և Գեղամ Պետրոսյանները, ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ տեղափոխվել են Ստեփանակերտ՝ հայտնում են Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
-
22.12.2020|
14:46
Այս օրերի արտաքին ու ներքին մարտահրավերները պահանջում են համերաշխություն ու համախմբվածություն, հարգանք միմյանց իրավունքների, այդ թվում՝ կարծիքի նկատմամբ՝ անկախ քաղաքական կամ որևէ այլ տեսակի հայացքներից:
-
22.12.2020|
14:45
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը գորիսեցեների բացարձակ մեծամասնության կողմից է ընտրվել և արդեն Գորիսում կատարվող բարեփոխումների խորհրդանիշներից է՝ Tert.am-ի հետ զրույցում հաջակցություն Առուշ Առուշանյանի ակցիայի ժամանակ ասաց «Գործընկերություն, ուսուցում» հասարակական կազմակերպության ղեկավար Արտաշես Տոռոզյանը․
-
22.12.2020|
14:41
Երևանի վարչության 3-րդ հատուկ գումարտակի հրամանատարի տեղակալ Խաչիկ Թովմասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Լուրը հաստատեցին ՀՀ ոստիկանությունից։