ՀԷՑ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ին կհոսնքազրկվեն
Երևանում՝
10։00-16։00 Նոր Նորքի 1-ին զանգ.՝ Լվովյան փ. 25 շենք, Նանսենի փ. 20 շենք 2-րդ մուտք, Ավան՝ 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ:
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 240-ով՝ հասնելով 154065-ի, գրանցվել է մահվան 28 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնում է Սյունիք։ Սյունիքի ճանապարհից ուղիղ հեռարձակմամբ նա հայտարարեց՝ իր այցի նպատակը ոչ թե կրքեր բորբոքելն է, այլ սյունեցիների աչքերին ուղիղ նայելն ու նրանց հարցերին պատասխանելն է։
Հայաստանի հարավում ցուցարարները վերջին օրերին փակում են ճանապարհները և կառավարությունից պատասխան են պահանջում: Նրանք բողոքում են, որ ադրբեջանցի զինվորականները պատերազմի արդյունքներով առաջ են գալիս դեպի հին սովետական սահմանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև:
ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը մեկնել է Երևան, ապա՝ Բաքու: «Հրապարակի» տվյալներով՝ նա եկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդրանքով և քննարկում է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցերը:
2020թ. սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի, Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների կողմից սանձազերծած պատերազմը հայկական զինված ուժերն ընդունեցին արժանապատվորեն և պատերազմի առաջին օրերին կարողացան ձախողել թշնամու կայծակնային հարվածով Արցախը մի քանի օրվա ընթացքում գրավելու ծրագիրը։
Իր ելույթում փոխոստիկանապետը ապատեղեկատվություն համարեց ոստիկանությունից ազատվելու զեկուցագիր ներկայացրած ծառայողների բողոքի քայլը, այն համարեց սովորական գործընթաց եւ ներկարացրեց թվեր մի քանի տարիների ոստիկանությունից ազատելու հետ կապված եւ ուղիղ համամետականով նշեց, որ այս տարի ավելի քիչ են ազատվել քան նախորդ տարիներին։ Փոխոստիկանապետը մեր բողոքի ձայնը համարեց «հերոսանալու փորձ» եւ «ուղղորդված քայլեր» եւ «նույն գրչով գրված մտքեր»...
The Wall Street Journal-ը գրում է՝ երբ անցյալ ամիս Ռուսաստանը միանձնյա նպաստեց Ադրբեջանի և Հայաստանի՝ նախկին ԽՍՀՄ երկու հանրապետությունների ռազմական գործողությունների դադարեցմանը, Կրեմլը Թուրքիային նշանակալից զիջում արեց՝ թույլ տալով Անկարային կատարել այդ համաձայնագիրը:
Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում՝ Հորդանանում, ԱՄԷ-ում, Բահրեյնում, Քուվեյթում, Իրաքում, Սաուդյան Արաբիայում, Իսրայելում, ԱՄՆ դեսպանատները տարածել են անվտանգության սպառնալիքների վերաբերյալ նախազգուշացումներ...