-
20.12.2020|
16:53
ՆՍՕՏՏ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ դեկտեմբերի 20-ին հայաստանյան եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի հոգեհանգստյան արարողություն՝ արցախյան պատերազմում նահատակված հերոսների հոգիների խաղաղության համար։
-
20.12.2020|
16:52
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները մտավախություն ունեն, որ նա կչեղարկի ընտրությունների արդյունքները՝ հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին:
-
20.12.2020|
16:50
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Իրավունքի և ազատության շարժում» բուլղարական քաղաքական կուսակցության (հիմնականում ներկայացնում է Բուլղարիայի թուրքական համայնքի շահերը) միջոցով բացահայտորեն միջամտում է Բուլղարիայի ներքին գործերին, հաղորդում է Euractiv-ը:
-
20.12.2020|
16:49
Անվտանգության մարմինների նախկին աշխատակիցները ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ Եռաբլուրում էին. այսօր նրանց մասնագիտական օրն է։
-
20.12.2020|
16:48
Չեմ ուզում այս պահին անդրադառնալ իմ հայտարարությանը և ինչ-որ փաստեր, իրադարձություններ կամ հանգամանքներ նկարագրել՝ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ինքը ասել է, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ընդդիմադիրներին քաղաքական հետապնդման ենթարկել։
-
-
20.12.2020|
16:45
Ամեն ինչ շատ պարզ է և աներևակայելի հստակ։ Այսօր մենք ունենք երեք Հայաստան, Facebook-յան իր էջում գրել է Միքայել Մինասյանը:
-
20.12.2020|
16:44
Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն:
Հայաստանի նախագահը և նախագահի աշխատակազմը հարգանքի տուրք են մատուցել արցախյան ազատամարտում իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների հիշատակին, ծաղիկներ դրել նրանց գերեզմաններին:
-
20.12.2020|
16:43
Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովը Խծաբերդից գերեվարված զինծառայողների ծնողների և ՀՀ ԱԺ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հաստատել է, որ Բաքուն ընդունում է հայկական կողմից գերեվարված 62 քաղաքացու փաստը՝ Ֆեյսբուքում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, որ Արցախում է և մասնակցել է հանդիպմանը՝ նույն խմբակցության շիրակցի մյուս պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ միասին։
-
20.12.2020|
16:41
Հայաստանի ՊՆ-ն հաղորդել է Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի՝ որոշ տեղերում վիճարկելի տարածքով անցնող 21 կիլոմետրանոց հատվածի վերաբերյալ։ Նախ, համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում երթևեկության անխափանության նկատառումներով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր:
v class="footer-links">
ԲաժանորդագրվելԳործընկերներՀետադարձ կապ