-
20.12.2020|
16:40
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզում: ԶՈՒ ԳՇ պետը խորհրդակցություն է անցկացրել զորամիավորման սպայակազմի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, քննարկել ստեղծված իրավիճակն ու հետագա անելիքները։
-
20.12.2020|
16:39
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 652-ով՝ հասնելով 153825-ի, գրանցվել է մահվան 16 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
19.12.2020|
22:08
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Սյունիքից ոչ մի միլիմետր չի զիջվել, տեղի ունեցածը մարզի անվտանգությունը երաշխավորելու համար էր։
-
19.12.2020|
22:06
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը դեկտեմբերի 19-ին աշխատանքային այցով եղել է ՀՀ Սյունիքի մարզում: Նա խորհրդակցություն է անցկացրել զորամիավորման սպայակազմի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, քննարկել ստեղծված իրավիճակն ու հետագա անելիքները։
-
19.12.2020|
22:05
«Այս իշխանությունը օր առաջ պետք է հեռանա»,- Ազատության հրապարակում հանրահավաքում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։
-
19.12.2020|
22:04
Ֆրանսիայի Օ-դը-Սեն դեպարտամենտը բանաձև է ընդունել Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության և պատերազմական հանցագործությունների վերաբերյալ միջազգային հետաքննություն սկսելու պահանջի մասին, հաղորդում է Արցախի ԱԳՆ-ն:
-
19.12.2020|
22:02
Ելիսեյան պալատը հաղորդել է, որ կորոնավիրուսով վարակված Էմանուել Մակրոնը հազում է, մարմնի ցավեր և հոգնածություն ունի, բայց ընդհանուր առմամբ նրա վիճակը գնահատվում է կայուն:
-
19.12.2020|
22:00
Коммерсантъ-ը անդրադարձել է ԱՊՀ երկրների ղեկավարների առցանց գագաթաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ծավալուն ելույթին՝ նվիրված ԼՂ-ում ՀՀ-ի նկատմամբ տարած հաղթանակին:
-
19.12.2020|
21:59
Ես երբեք չէի ցանկանա այստեղ կանգնած լինել՝ այն էլ այսպիսի հարցով՝ հանրահավաքում իր ելույթում ասաց Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Նա հիշեց, որ 32 տարի առաջ, երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, ինքը կանգնած էր վերջին շարքերում` պարզ սարկավագ:
-
19.12.2020|
21:53
Ուժային կառույցների 82 ներկայացուցիչ միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին: Նրանց մի մասը պահեստազորի աշխատակիցներ են, մյուս մասն էլ համակարգից դուրս է եկել՝ միանալով նույն պահանջին: ԱԱԾ-ից 29 հոգի է միացել Փաշինյանի հրաժարականի պահանջին:
v class="footer-links">
ԲաժանորդագրվելԳործընկերներՀետադարձ կապ