-
19.12.2020|
01:32
Դեկտեմբերի 18-ին Պորտուգալական Հանրապեստության նախագահ Մարսելու Ռեբելու Դե Սոուզան վավերացրեց օրենսդիր մարմնի՝ Պորտուգալիայի Ասամբլեայի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը հաստատելու մասին բանաձևը։
-
19.12.2020|
01:31
«Հայրենիքի փրկության շարժումը» վաղը ժամը 15:00-ին Ազատության հրապարակում հանրահավաք կանի: «Վաղը՝ դեկտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Ազատության հրապարակում տեղի կունենա հանրահավաք, որից հետո՝ Հիշատակի երթ դեպի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։ Միացիր քո ժողովրդին»,- ասված է հայտարարության մեջ։
-
19.12.2020|
01:29
Ես համբերատար կսպասեմ մինչև երկուշաբթի և, Շարժման ակնհայտ իրավաչափ պահանջը չկատարելու դեպքում, լիարժեքորեն կմասնակցեմ հայտարարված «կոշտ միջոցառումներին»՝ ֆեյսբուքում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
-
19.12.2020|
01:28
Ռուսական Свободная Пресса-ն վերլուծել է Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն ու նրա շուրջ ստեղծված իրավիճակը: Վերջին օրերին շատ անհասկանալի բաներ են տեղի ունենում Նիկոլ Փաշինյանի շուրջ: Նրա քաղաքական գիծը, կարծես, սկսում է հակասել Ռուսաստանի շահերին: Հայաստանում նրա նկատմամբ բազմաթիվ բողոքներ կան:
-
19.12.2020|
01:25
Այն անձինք, ովքեր անհայտ ծագում ունեցող ադրբեջանական GPS սարքերի միջոցով այսօր որոշում են հայ-ադրբեջանական սահմանները՝ Կապանի և Գորիսի բարձունքները հապճեպ տալով թշնամուն, ենթարկվելու են քրեական պատասխանատվության պետական դավաճանության համար։
-
19.12.2020|
01:24
ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը շնորհակալություն է հայտնել ԱԱԾ պահեստազորայիններին և վետերաններին:
-
19.12.2020|
01:23
ՄԻՊ Արման Թաթոյանն ու ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Գյումրիում հանդիպել են Շիրակի մարզի մի խումբ բնակիչների: Հանդիպումը պայմանավորված էր վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված անձանց խնդրով:
-
19.12.2020|
01:22
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը կմասնակցի հիշատակի սգո երթին՝ ասել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։ Հիշատակի սգո երթը դեպի Եռաբլուր կսկսվի վաղը՝ ժամը 13։00-ին՝ Հանրապետության հրապարակից։ Վաղվանից Հայաստանում ու Արցախում եռօրյա սուգ է հայտարարված։
-
19.12.2020|
01:20
Արցախի պաշտպանության բանակը հայտարարում է, թե համացանցում շրջանառվող տեսանյութը, որում նշվում է, թե ադրբեջանական բանակը գերեվարել է 62 հայ զինծառայողի, իրականությանը չի համապատասխանում:
-
19.12.2020|
01:19
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերը, քաղաքացիները այսօր հիշատակի երթ են անցկացնում դեպի Եռաբլուր պանթեոն, երթը սկսվեց Գարեգին Նժդեհի հրապարակից։