-
18.12.2020|
16:47
ՌԴ-ից մարդասիրական բեռով 15 բեռնատար է ժամանել Լեռնային Ղարաբաղի բնակավայրեր՝ ընդհանուր 80 տոննա քաշով: ՌԴ ԱԻՆ-ը մարդասիրական օգնություն է հասցրել ԼՂՀ բաշխման կետեր. 15 բեռնատար շարժվել է դեպի Ստեփանակերտ, Մարտունի, Մարտակերտ և Ասկերան:
-
18.12.2020|
16:46
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ դեմոկրատական և հանրապետական առաջնորդները հայտարարել են, որ Թուրքիայի «սադրիչ պահվածքը» խաթարում է նրա հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ:
-
18.12.2020|
16:45
Լեռնային Ղարաբաղում իրավիճակը զգուշորեն լավատեսություն է առաջացնում՝ РИА Новости-ին հարցազրույցում հայտարարել է ճգնաժամային իրավիճակներում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) օպերատիվ գործունեության ղեկավար Պասկալ Հունդտը:
-
18.12.2020|
16:41
ՌԴ անվտանգության ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը ժամանել է Հայաստան ։ Նրան դիմավորել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը։
-
18.12.2020|
16:40
Ադրբեջանը Վրաստանին արտոնյալ պայմաններով 200 միլիոն խորանարդ մետր գազ կվաճառի՝ հայտնում են Վրաստանի պաշտոնական աղբյուրները։
-
18.12.2020|
16:40
Հինգշաբթի օրը հարավային շրջանում որոնողական աշխատանքների արդյունքում ևս 36 դի է հայտնաբերվել՝ տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
-
18.12.2020|
16:39
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարող մասնակցել այսօր նախատեսված ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստին՝ հոր մահվան պատճառով։ Գագաթաժողովի ժամին Վովա Փաշինյանի հուղարկավորությունն է։ Հայկական կողմից ԱՊՀ ղեկավարների նիստին ոչ ոք չի մասնակցելու:
-
18.12.2020|
16:38
Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ՝ կիրակի օրը, դեկտեմբերի 20-ին հայաստանյան եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի հոգեհանգստյան արարողություն՝ Արցախյան պատերազմում նահատակված հերոսների հոգիների խաղաղության համար։
-
18.12.2020|
16:37
Երեկ աշխատանքային այցով Սյունիք է մեկնել ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Նա հանդիպել է համայնքների ղեկավարների հետ, լսել նրանց մտահոգություններն ու վստահեցրել՝ Հայաստանի տարածքից որևէ մետր չի զիջվելու։
-
18.12.2020|
16:18
Այդ ամենին զուգահեռ նաեւ փնովում էր Հայաստանն, Արցախը ու հայ ժողովրդին։
Ալիեւի կարծիքով, փաստորեն, самый лучший из армян - это Никол Пашинян.
Օր առաջ շպրտել է պետք այդ թուրքի խամաճիկին։