-
15.12.2020|
15:17
Երեկ ուշ երեկոյան Հայաստան վերադարձած 44 գերիների թվում են նաև տավուշցի Նարեկ Ամիրջանյանը և Կարեն Ղազարյանը։ Նա գերության մեջ էր գտնվում 2018-ից, ֆեյսբուքյան իր էջում գրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։
-
15.12.2020|
15:16
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 438-ով՝ հասնելով 149120-ի, գրանցվել է մահվան 34 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
15.12.2020|
15:15
Հայաստան են վերադարձել ինչպես սեպտեմբերի 27-ից լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողներ և քաղաքացիական անձինք, այնպես էլ մինչև պատերազմը գերեվարված անձինք, որոնց իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հանձնառել էին իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանը և Սիրանուշ Սահակյանը:
-
15.12.2020|
15:14
Ադրբեջանում դեռ պահվում են որոշակի քանակի հայ գերիներ, մի մասի վերաբերյալ անհերքելի ապացույցները փոխանցվել ու փոխանցվում են պետական ու միջազգային լիազոր մարմիններին՝ ֆեյսբուքում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ ընդգծելով, որ այժմ հարկ է նոր թափով շարունակել ջանքերը նրանց վերադարձնելու ուղղությամբ։
-
15.12.2020|
15:12
Հաշվի առնելով նոր իրողությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահներ Էնդրյու Շոֆերը և Ստեֆան Վիսկոնտին անցած երկու օրերին Բաքվում և Երևանում հանդիպումների ժամանակ վերահաստատել են տարածաշրջանում խաղաղությունը, կայունությունը և բարգավաճումը խթանելու, ծառացած խնդիրները լուծելու գործում կողմերի հետ կառուցողաբար ներգրավվելու իրենց շարունակական պատրաստակամությունը՝ ասված է այցի արդյունքներով երկուշաբթի ուշ երեկոյան համանախագահների հայտարարությունում։
-
15.12.2020|
15:09
Պահպանելով և զարգացնելով ռուսաստանյան բուհերի հետ համագործակցության մեկդարյա ձևավորված ավանդույթը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) առաջին հարկի 2128 լսարանում՝ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանության, Երևանում մշակույթի և գիտության ռուսաստանյան կենտրոնի և ՃՇՀԱՀ-ի հետ համագործակցության շրջանակներում, Հայաստանում բացվեց տեղեկատվական տեխնոլոգիաներով հագեցված, ինտերակտիվ ուսուցման ռուսաց լեզվի առաջին կենտրոնը։
-
15.12.2020|
11:58
Փառատոնային կյանքն այս տարի աննախադեպ ընթացք ունեցավ՝ հարմարվելով մե՛կ համավարակի, մե՛կ պատերազմի թելադրած պայմաններին։ Հետպատերազմական փուլն էլ անմասն չի մնացել իրավիճակային ազդեցությունից։
-
15.12.2020|
11:23
Դեկտեմբերի 9-10-ը Բաքու մեկնելով՝ Ադրբեջանի հաղթանակը տոնելու համար՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ խոսել է այն դերի մասին, որ մտադիր է խաղալ Թուրքիան տարածաշրջանում: Անկարան պատրաստվում է մասնակցել խաղաղապահ գործողություններին, թեպետ նրա դերը հասկանալի չէ և ենթարկված է Ռուսաստանի բարի կամքին:
-
15.12.2020|
01:29
Եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնություններից միայն չորս թիմ այս մրցաշրջանում դեռևս չի կրել պարտություն։ Դրանք են Գերմանիան ներկայացնող «Բայերն» ու «Վոլֆսբուրգը», իտալական «Միլանն» ու «Յուվենտուսը»։ Այս տուրում նրանց շարքը լքեց Մադրիդի «Աթլետիկոն»։
-
15.12.2020|
01:27
Բելգրադում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկության 72 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Մալխաս Ամոյանը ոսկե մեդալի համար գոտեմարտել է Հունգարիայի ներկայացուցիչ Բալինտ Կորպաշիի հետ։ Չնայած գրանցված 1։1 հաշվին՝ պարտվող կողմը եղել է մեր ըմբիշը, որը բավարարվել է արծաթե մեդալով։