Հայաստանը բոլոր հիմքերն ուներ ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը վերջերս տեղի ունեցած պատերազմի ժամանակ՝ Sputnik Արմենիա մուլտիմեդիալ հարթակում Երևան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ հայտարարեց ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Հայտնի արտահայտությունը, թե պատմությունը կրկնվելու սովորություն ունի, մեզ համար հատկապես հիմա ավելի է արդիական դարձել՝ ֆեյսբուքում «Կարս 1920- Շուշի 2020. ֆատալիստական սխալների զուգահեռներ» վերտառությամբ գրառման մեջ նշել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ԵՄ գագաթաժողովում պայմանավորվել են, որ Թուրքիա զենքի արտահանման հարցը պետք է քննարկվի ՆԱՏՕ-ի անդամների շրջանում և համակարգվի ԱՄՆ հաջորդ վարչակազմի հետ, գրում է Reuters-ը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Հարավային Կովկասում վեցյակի հարթակ ստեղծելու նախաձեռնության շրջանակներում համագործակցությունը շահավետ կլինի Երևանի համար:
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Ազգային ժողով, հանդիպում ունեցել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Արմեն Սարգսյանը ևս մեկ անգամ առողջություն է մաղթել ԱԺ նախագահին՝ կրկին խստորեն դատապարտելով նրա նկատմամբ կատարվածը և անթույլատրելի համարել բռնության ցանկացած դրսևորում:
Մարդիկ խաղաղ ակցիաներ են իրականացնում, իսկ Նիկոլ Փաշինյանը, ուժային կառույցներին ապօրինի հրամաններ տալով, փորձում է լռեցնել մեր ձայնը: Բայց չի ստացվելու, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
Ռուսաստանը սատարում է ԵԱՏՄ շրջանակում մինչև 2025-ը ինտեգրման զարգացման ռազմավարության նախագիծը, որը նախատեսում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ընդհանուր շուկայի ձևավորում, միասնական թվային տարածության ստեղծում:
Արցախի միջանկյալ և վերջնական կարգավիճակի վերաբերյալ հարցն առկա է եղել աշխատանքային բոլոր փաստաթղթերում՝ և մինչև Կազանյան բանակցությունները, և դրանցից հետո, քննարկման ժամանակ ասել է նախկին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Երևանում անհնազանդության ակցիայի 37 մասնակից է բերման ենթարկվել ոստիկանության բաժանմունքներ։ Ոստիկանությունից հայտնեցին, որ քաղաքացիները բերման են ենթարկվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար։
Դեկտեմբերի 11-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում ՉԺՀ դեսպան Ֆան Յունին: Տիգրան Ավինյանը նշել է, որ Չինաստանը Հայաստանի ամենակարևոր գործընկերներից է և փոխվստահության ու փոխադարձ շահերի վրա հիմնված հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացումը Հայաստանի համար շատ կարևոր է:
Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում՝ Հորդանանում, ԱՄԷ-ում, Բահրեյնում, Քուվեյթում, Իրաքում, Սաուդյան Արաբիայում, Իսրայելում, ԱՄՆ դեսպանատները տարածել են անվտանգության սպառնալիքների վերաբերյալ նախազգուշացումներ...