-
03.12.2020|
22:45
Կյանքից հեռացել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր, հոգեբան Սամվել Խուդոյանը՝ հայտնում է համալսարանի պաշտոնական կայքը:
-
03.12.2020|
22:44
Ընդդիմադիր 16 կուսակցությունները որոշում են կայացրել վարչապետի թեկնածու առաջադրել Վազգեն Մանուկյանին, որը անցումային կառավարություն կձեւավորի, եւ մեկ տարում կիրականացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
-
03.12.2020|
22:43
ԵԱՀԿ նախարարների խորհրդի 27-րդ նիստն առաջինն էր Այցախյան երկրորդ պատերազմի ավարտից հետո եւ կարեւոր էր հասկանալ, թե Արցախյան հակամարտության կարգավորման մանդատ ունեցող այս միջազգային կառույցում ինչպիսին են տրամադրությունները եւ ինչ է արել հայկական դիվանագիտությունն այս ուղղությամբ։
-
03.12.2020|
22:42
«Արմենպրես»-ն Այվազյանի հետ զրուցել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ հետագա բանակցությունների, գերիների, անհետ կորած և այլ պահվող անձանց փոխանակման, Արցախի միջազգային ճանաչման և այլ օրակարգային հարցերի շուրջ:
-
03.12.2020|
22:41
Ֆրանսիայի իշխանությունները վերջին մեկուկես ամսում երկրից վտարել են 66 օտարերկրացիների այն կասկածանքով, թե նրանք արմատական գաղափարներ են դավանում: Դեկտեմբերի 3-ին հայտնել է հանրապետության ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը RTL ռադիոկայանի եթերում:
-
03.12.2020|
22:40
Նիկոլ Փաշինյանը և նրա վարչախումբը, ըստ էության, երկիրը տարան կապիտուլյացիայի՝ համայն հայ ժողովրդին կանգնեցնելով լրջագույն կորուստների առջև, փոշիացնելով տասնյակ տարիների՝ մեր համազգային ձեռքբերումները, տևական ժամանակով խոցելի դարձնելով ազգային անվտանգությունը:
-
03.12.2020|
22:39
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 10-ը հռչակել է «Հաղթանակի օր», ինչը բուռն բողոքի ալիք է առաջացրել Թուրքիայում, քանի որ այդ օրը Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մահվան օրն է՝ գրում է ermenihaber.am -ը։
-
03.12.2020|
22:38
Գերմանիան ԵԱՀԿ Մինսկի խումբը համարում է հարմար գործիք Լեռնային Ղարաբաղում կայուն կարգավորման հասնելու համար, հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասը:
-
03.12.2020|
22:36
Մոսկվան ԵԱՀԿ երկրներից ավելի մեծ աջակցություն է ակնկալում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
-
03.12.2020|
22:35
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի բանակցություններ կանցկացնի իր հայ գործընկեր Արա Այվազյանի հետ և կքննարկի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի կատարման ընթացքը: