Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման ընթացքում հանգամանորեն քննարկվել են գերիների փոխանակման գործընթացին, անհետ կորած անձանց որոնողական աշխատանքներին ու զոհվածների դիերի հայտնաբերման գործողություններին վերաբերող հարցեր:
Դեկտեմբերի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կազմակերպված բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանները խոչընդոտել են լրագրողների աշխատանքը և փորձել են բերման ենթարկել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության օպերատոր Հայկ Սուքիասյանին։ Հեռուստաընկերության քաղաքական և լրատվական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը հայտարարել է, որ բողոքի ակցիայի այլ մասնակիցների թվում, ոստիկաններն ուժ կիրառելով, օպերատորին նստեցրել են մեքենան, բայց կարճ ժամանակ անց բաց են թողել:
Մեկնարկել է Հայկական աստղագիտական ընկերության դպրոցական աստղագիտական դասախոսությունների ծրագիրը։ ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Ա․ Միքայելյանն անձամբ է այցելել Արագածոտնի մարզի 3 դպրոց և հանդիպել դպրոցի աշակերտներին։
Ամեն օր ավելի ես համոզվում, թե ինչ վտանգավոր մարդկանց ձեռքում է Հայաստանի ճակատագիրը։ Մարդիկ, որոնք ոչ սրբություն ունեն, ոչ արժեքներ, ոչ բարոյականություն, արժանապատվություն, իսկ քաղաքականությունից էլ բացարձակ բոբիկ են։
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրությունների գործընթացն օրենքով սահմանված կարգով հնարավոր ամենասեղմ ժամկետում կազմակերպելու և դրանց անխոչընդոտ իրականացումն ապահովելու նպատակով դեռևս 2020թ. օգոստոսին ՀՀ գլխավոր դատախազի տված հանձնարարության համաձայն դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից առանձնացվել էին այն քրեական գործերը, որոնց շրջանակներում կարող է լինել ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության վերաբերյալ կասկած՝ հայտնում են Գլխավոր դատախազությունից։ Առանձնացված բոլոր գործերի վերաբերելի նյութերն ուղարկվել են ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:
Նոյեմբերի 30-ին դատական համակարգի մի քանի ներկայացուցիչներ հանդիպել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Ժողովուրդ» օրաթերթին այդ դռնփակ հանդիպումից մանրամասներ են հայտնի դարձել:
Դու չես կարող այլեւս երկիր ներկայացնել, այ դավադիր արարած։
Սա դեռ ՀԱՊԿ-ն էր, բա ուրիշ տեղերում ո՞նց ես ծեծ կերած շան պես, պոչդ տակդ քաշած փսլնքոտվելու։
Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում՝ Հորդանանում, ԱՄԷ-ում, Բահրեյնում, Քուվեյթում, Իրաքում, Սաուդյան Արաբիայում, Իսրայելում, ԱՄՆ դեսպանատները տարածել են անվտանգության սպառնալիքների վերաբերյալ նախազգուշացումներ...