-
30.11.2020|
22:45
Մենք պետք է մի նոր թարմություն ու ոգի հաղորդենք Ռուսաստանի Դաշնության հետ մեր բարեկամական, ռազմավարական ու դաշնակցային հարաբերություններին, «Առավոտ»-ին հարցազրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
-
30.11.2020|
22:44
Անհրաժեշտ է ներգրավել քաղաքական գործիչներին և բոլոր շահագրգիռ կողմերին Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցում՝ ասել է ՀԱՊԿ ԽՎ նախագահ, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը՝ կազմակերպության նիստում:
-
30.11.2020|
22:43
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ադրբեջանական կողմում գտնվող ռազմագերիների, պատանդների վերադարձի հարցով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
-
30.11.2020|
22:41
Տեր-Պետրոսյանի խոսնակի տեքստին նման շոկային արձագանք տալը սխալ է, Facebook-ում գրել է«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահագն Ալեքսանյանն՝ արձագանքելով Արման Մուսինյանի գրառմանը։
-
30.11.2020|
22:40
ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել հայ-ռուսական դաշնակցային համագործակցության և քաղաքական երկխոսության դինամիկան, արդյունավետ փոխգործակցությունը պաշտպանական ոլորտում:
-
30.11.2020|
22:39
Իրավապահ համակարգի գործունեության արդյունքում Հայաստանում յուրաքանչյուր քաղաքացի, անկախ իր զբաղեցրած դիրքից, պետք է իրեն զգա լիարժեք պաշտպանված, հայտարարել է Նիկոլ Փաշինյաըի՝ իրավապահ համակարգի ղեկավարների ու ներկայացուցիչների հետ խորհրդակցությունում:
-
30.11.2020|
22:37
Լեռնային Ղարաբաղում գտնվող պատմական և մշակութային հուշարձանները կպահպանվեն և հասանելի կլինեն բոլոր համայնքներին, այդ թվում՝ հայկական՝ ՏԱՍՍ գործակալությանն ասել է Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը:
-
30.11.2020|
22:36
Մոլդովայի ընտրյալ նախագահ Մայա Սանդուն պնդել է ռուսական զորքը ինքնահռչակ Մերձդնեստրից դուրս բերելու անհրաժեշտությունը։ Քիշնևում ասուլիսում Սանդուն ասել է, թե մտադիր է Ռուսաստանի հետ այդ հարցով երկխոսություն սկսել։
-
30.11.2020|
22:35
«Ազատությունը» հյուրընկալել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանին։
-
30.11.2020|
22:33
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակներն արձագանքել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։