-
29.11.2020|
17:36
Չի կարելի այս աստիճան սուտ տարածել: Սա ուղղակի անհնարին է: Շուշին իբր Մադրիդյան սկզբունքներով էր լուծվել, բայց նույնիսկ Ալիևը դրա մասին չէր երազում ասել: Լու՞րջ: Գոնե կարդացեք այդ փաստաթուղթը: Չկա նման բան՝ գրել է իրավաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Փաշինյանի գրառմանը։
-
29.11.2020|
17:35
Ազատության հրապարակից մեկնարկել է մտավորականների, արվեստագետների ակցիան՝ ուղղված Հայաստանում տարբեր մանդատներով գործունեություն իրականացնող միջազգային կառույցներին, այդ թվում դեսպանատներին:
-
29.11.2020|
17:34
Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձն ակնհայտորեն ստում է՝ պնդելով, թե Հայաստանի բարեկամները հարցի կարգավորման այլ տեսլական չեն ունեցել՝ գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա հրապարակմանը։
-
29.11.2020|
17:33
Իսկ դեսպան Միքայել Մինասյանի կողմից հրապարակվող մեկը մյուսից սկանդալային փաստաթղթերը անխուսափելիորեն կազմելու են սպասվող «Դադիվանքի դատավարության» առանցքը։
-
29.11.2020|
17:32
Ստացվել է այնպես, որ ՀՀ-ում չկա իշխանություն, ֆեյսբուքյան իր էջում գրել է ռեժիսոր Մհեր Մկրտչյանը՝ տարածելով իր, Հրանտ Թոխատյանի և Արմեն Գրիգորյանի կոչը: «Սիրելի՛ հայրենակիցներ: Սա միաբանության կոչ է:
-
29.11.2020|
17:30
Այս արյունալի պատերազմի ժամանակ Նիկոլի հայտարարած ստերը և կատարած հանցագործությունները հետևողականորեն բացահայտելու եմ։ Ներկայացնելու եմ փաստեր, որոնք էլի ու էլի ապացուցելու են, որ Նիկոլը շարքային ստախոս է ու ազգի դավաճան։
-
29.11.2020|
17:29
Բացարձակ անթույլատրելի են սոցիալական ցանցերում վիրավորական գնահատականները Արցախի մեր հայրենակիցների մասին, Facebook-ում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
-
29.11.2020|
17:29
Գալիք իշխանությունները պարտավոր են հանել պարգեւավճարների ահռելի փողը ու տանել նոր պետական առողջապահական ծրագրի տակ՝ ֆեյսբուքում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
-
29.11.2020|
17:28
Աշխատանքային այցով Երևանում գտնվող Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է ՀՀ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ:
-
29.11.2020|
17:28
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ հեռախոսով քննարկել է նրա՝ դեկտեմբերի 7-ին Մոսկվա նախատեսված այցը և Լեռնային Ղարաբաղի հարցով նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացման ընթացքը՝ ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։