-
28.11.2020|
23:04
Թուրքիան նախատեսում է վերանայել ԱՄՆ-ի նկատմամբ իր քաղաքականությունը՝ Ռուսաստանի հետ տարաձայնությունների պատճառով, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրների: Անկարան՝ հարաբերություններ հաստատելով Վաշինգտոնի հետ, հույսը դնում է զենքի պայմանագրերի կնքման վրա:
-
28.11.2020|
23:01
Ինձ թվում է՝ իշխանությունը հոգեվարքի մեջ է, ի վիճակի չէ որևէ լուրջ որոշում կայացնելու, Շառլ Ազնավուրի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց դերասան Միքայել Պողոսյանը։
-
28.11.2020|
22:55
Իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանն ու Արտակ Զեյնալյանը հայտնում են, որ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողների և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործով ՄԻԵԴ-ը բավարարել է իրենց դիմումները:
-
28.11.2020|
22:54
Ուկրաինան Թուրքիայի հետ համատեղ ռազմական անօդաչու թռչող սարքերի արտադրություն է սկսում՝ հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան։ Կիևն իր գոհունակությունն է հայտնել Անկարայի հետ համագործակցության արդյունավետության և բարձր մակարդակի կապակցությամբ։
-
28.11.2020|
22:52
«Մենք շնորհակալ ենք բարեկամ Ֆրանսիային՝ միջազգային հանրությանը Լեռնային Ղարաբաղում իրավիճակը ճիշտ ներկայացնելու և մարդասիրական օժանդակություն ցուցաբերելու համար», - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդունելով Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին և նրա գլխավորությամբ՝ Ֆրանսիայից արցախահայությանն ուղարկած մարդասիրական օժանդակության չվերթն ուղեկցող պատվիրակությանը:
-
28.11.2020|
22:48
Շեշտվել է արցախա-ադրբեջանական ռազմաճակատի հարավային և հարավ-արևելյան հատվածներում՝ մարտական գործողությունների անցկացման տարածքներում, ռուսական խաղաղապահ զորախմբի և ԿԽՄԿ պատվիրակության միջնորդությամբ, զինծառայողների ու քաղաքացիական անձանց որոնման, զոհված զինծառայողների մարմինների դուրսբերման և փոխանակման աշխատանքների կարևորությունը:
-
28.11.2020|
22:46
Թուրք զինվորականները շուտով սկսելու են իրականացնել իրենց առաջադրանքները Ադրբեջանում, հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։ Anadolu-ի փոխանցմամբ` Թուրքիան Ղարաբաղի հարցում շարունակում է Ադրբեջանին միանշանակ աջակցություն ցուցաբերել։
-
28.11.2020|
22:40
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնում է, որ նոյեմբերի 28-ին Ադրբեջանի 4 քաղաքացիական անձինք, անտեսելով Ֆիզուլիի շրջանի Ղորղան (Qorqan) և Աշաղըսեյիդահմադլի (Aşağıseyidəhmədli) գյուղերի միջև ականապատ դաշտի մասին հուշող ցուցանակը, ավտոմեքենայով շարունակել են ճանապարհը և հակատանկային ականի պայթյունի հետևանքով մահացել։
-
28.11.2020|
15:09
Արդեն երրորդ շաբաթն է լրատվամիջոցներով հարց եմ բարձրացրել, դիմել եմ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների, որպեսզի պարզեմ, թե նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարությունը չունի՞ գաղտնի հավելված՝ շատ ավելի վատթար կետերով։ Պատասխան ոչ մեկը չունի։ Պահանջում եմ պաշտոնական պարզաբանում։
-
28.11.2020|
15:03
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը 2021-ին կարող է փոխել ԱԳ նախարարին՝ հայտնում է Financial Times- ը: