-
27.11.2020|
20:11
ՌԴ-ն կապի մեջ է Թուրքիայի հետ Ղարաբաղյան կարգավորման խնդրի հետ կապված՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
-
27.11.2020|
20:10
Հավաքների ազատության արգելքը վերացված է: ՀՀ վարչական դատարանը բավարարել է Արթուր Ղազինյանի, Արծվիկ Մինասյանի և Վահե Գրիգորյանի հայցով միջանկյալ միջոց կիրառելու դիմումը՝ ֆեյսբուքում տեղեկացնում է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը:
-
27.11.2020|
20:06
ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին.
-
27.11.2020|
20:02
Վարչապետն Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Վահան Քերոբյանին: Նիկոլ Փաշինյանը, շնորհակալություն հայտնելով նախկին նախարար Տիգրան Խաչատրյանին կատարած աշխատանքի համար, ասել է, որ նրա պաշտոնանկությունը չունի որևէ քաղաքական դրդապատճառ:
-
27.11.2020|
20:01
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանդիպումները գործարար դաշտի ներկայացուցիչների հետ՝ Հայաստանի տնտեսական ակտիվության, ներդրումային միջավայրի վերականգնման հարցեր քննարկելու նպատակով: Այսօր հանդիպումներ են կայացել «Յունիքոմփ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանի և «Գրանթ Թորնթոն Հայաստան»-ի խորհրդի նախագահ Գագիկ Գյուլբուդաղյանի հետ:
-
27.11.2020|
20:00
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:
-
27.11.2020|
19:57
Արցախի ԱԳՆ-ն հաղորդում է, որ Մեծ Բրիտանիայի Դերբի քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն որոշում է կայացրել Արցախի անկախությունը պաշտոնապես ճանաչելու մասին:
-
27.11.2020|
19:55
Ժողովրդին ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի ներսում գործող հանրահայտ խմբերը, արտաքին ուժերին համընթաց, փորձում են երկրում անիշխանության տպավորություն ստեղծել, քաոս սերմանել՝ նպատակ ունենալով պատերազմը տեղափոխել Հայաստանից ներս և վերադառնալ որպես փրկիչ։
-
27.11.2020|
18:59
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը երեկ՝ նոյեմբերի 26-ին, լրագրողներին ասում էր, թե կառավարությունն այնպիսի «դարակազմիկ» սխալներ դեռ թույլ չի տվել, որոնք կարող են պատճառ լինել իշխանության հրաժարականի համար:
-
27.11.2020|
18:50
Այս ընտանիքապետությունը ոչ միայն քանդեց ու թշնամու բերանը տվեց մեր երկիրը, այլև բարոյականության բոլոր նորմերը հողին հավասարեցրեց։ Քարուքանդ արեց պետական այրի կերպարն ամբողջովին, պետությունը դարձավ մի փառասեր կնոջ ու մի անհավասարակշիռ տղամարդու գերին։