-
27.11.2020|
15:14
Քանի որ այսօր ՀՀ-ում իշխանություն գոյություն չունի, կոչ ենք անում մեր կոլեգաներին՝ արվեստագետներին, գիտնականներին, սպորտսմեններին և ուղղակի ոչ անտարբեր մարդկանց շաբաթ օրը, նոյեմբերի 28 ին, ժամը 14.00 ին առանց քաղաքական գործիչների որպես բողոքի ակցիա հավաքվենք Շառլ Ազնավուր (կինո Մոսկվա) հրապարակում։
-
27.11.2020|
15:13
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը դիմում է միջազգային հանրությանը և վճռականորեն հրավիրում է հատկապես մարդու իրավունքների ոլորտի միջազգային կազմակերպությունների ուշադրությունն այն հիմնախնդրի վրա, որ Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում է ինչպես պատերազմական գործողությունների ընթացքում, այնպես էլ այդ գործողությունների առաջ ու դրանց ավարտից հետո Ադրբեջանում գտնվող հայկական կողմի գերիների վերադարձի և դիերի փոխանակման գործընթացները:
-
27.11.2020|
15:04
Ուրեմն, երբ գերագույն գլխավոր չարիքը ստորագրել է ու իրավաբանորեն Սոթքի հանքի կեսը (այն տարածքը, որտեղ այն գտնվում է) հանձնել Ադրբեջանին, նա հանքի շահագործումից ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի (առնվազն դրա կեսի) օրինականությունն է կասկածի տակ դրել։
-
27.11.2020|
15:03
«ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը հաստատեց, որ Սոթքի հանքավայրը մեջտեղից կիսվելու է՝ կեսը մեզ, կեսը՝ Ադրբեջանին։ Հայաստանի 4-րդ խոշոր հարկատուին կորցրինք»՝ Facebook- ում գրել է ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
-
27.11.2020|
14:42
«Մարկեսը վիպակ ունի՝ «Մի հայտարարված սպանության խրոնիկա»։ Հիմա Հայաստանը նման է այդ վիպակին, երբ բոլորը գիտեին՝ ինչ է լինելու։ 2,5 տարի ես կռվել եմ Նիկոլի դեմ, որովհետև գիտեի՝ ինչ է լինելու։ Այդ պայքարը երբեք չի եղել իշխանության համար։
-
27.11.2020|
14:37
ՀՀ նախագահը՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, Տիգրան Խաչատրյանին Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագիր է ստորագրել։
-
27.11.2020|
14:37
Խորհրդարանը դեմ քվեարկեց «Ռազմական դրությունը վերացնելու մասին» որոշման նախագծին: ԼՀԿ-ի ներկայացրած նախագիծը մերժվեց. դեմ քվեարկեց 56, կողմ՝ 36, ձեռնպահ՝ 2 պատգամավոր:
-
27.11.2020|
14:35
Նոյեմբերի 27-ին ժամը 02:49-ին Հայաստանում՝ Սոթք գյուղից 7 կմ հյուսիս, գրանցվել է 2.9 մագնիտուդով երկրաշարժ, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալլ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում՝ 3 բալլ ուժգնությամբ:
-
27.11.2020|
14:34
Արցախի ՊՆ-ն հրապարակել է Ադրբեջանի հետ պատերազմում զոհված ևս 34 զինծառայողների անուններ.
-
27.11.2020|
14:27
Ստեփանակերտում էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը վերականգնվել է 95 տոկոսով՝ ռուս խաղաղապահների օժանդակությամբ, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն:
«Քաղաքի էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը վերականգնվել է 95-97 տոկոսով: