-
27.11.2020|
02:29
Այսօր ականատեսն ենք մի իրականության, որ վարչապետի աթոռին կպած «թավշյա հեղափոխականը», իր սև գործն ավարտելուց հետո էլ, չի ուզում հեռանալ պաշտոնից։
-
27.11.2020|
02:27
Նոյեմբերի 10-ի խայտառակ համաձայնագրի մեղքը իշխանությունները դարձյալ ժողովրդի վրա են բարդել, քանի որ կա՛մ չի գնացել կռվելու, կա՛մ կռվի դաշտից փախուստի է դիմել։ Իսկ երեկ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հայտարարեց, որ իրենք ոչ թե հողերն են հանձնել, այլ կռվի դաշտում կորցրել են։ Ով էլ ինչ խոսի, ռազմաճակատում եղած զինվորից ավելի լավ չի կարող ներկայացնել իրավիճակը։
-
27.11.2020|
00:39
Պետական դավաճանության մեջ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի, նշված կամ (և) այլ հանցանքներում թերևս նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, նշված նախարարության նախկին ու ներկա համապատասխան պաշտոնատար անձանց մեղքը հիմնավորվում է նաև հետևյալ փաստերով:
-
27.11.2020|
00:29
Նիկոլ Փաշինյանը պարզ քաղաքագիտական հասկացություններն էլ է իմաստազրկում։ Երբ ասում է, թե իրավիճակի պատասխանատուն ինքն է և գիտակցում է իր պատասխանատվությունը ոչ միայն վերջերս տեղի ունեցածի, այլև իրադարձությունների հետագա զարգացումների հարցում, չի՞ հասկանում, որ դա որոշակի քայլ է ենթադրում։
-
27.11.2020|
00:20
Սահմանադրական դատարանի նախկին անդամ ԿԻՄ ԲԱԼԱՅԱՆԸ, որ կառավարության շենքի դիմաց անժամկետ հացադուլ է հայտարարել, «Իրատեսի» հետ զրույցում բացատրում է՝ նման ծայրահեղ քայլի է դիմել, որպեսզի մարդիկ ուշքի գան վերջապես:
-
27.11.2020|
00:17
2020 թ. նոյեմբերին ապրած յուրաքանչյուր նոր օրը մեր ազգային ցավի ու խայտառակության նոր բաժին է։ Դա Նիկոլ Փաշինյանի տխրահռչակ «ժողովրդական կառավարության» գլխավոր «նվաճումն» է։ Նա մինչև վերջ է հասցնում այն, ինչը նրա «ուսուցիչ» ու «կնքահայր» Տեր-Պետրոսյանին թույլ չտվեցին անել 1997-98 թթ.։
-
27.11.2020|
00:13
Նախարարություններին‚ պետական կազմակերպություններին հանձնարարական է իջեցվել` կազմել և շատ կարճ ժամկետում ներկայացնել վեցամսյա գործողությունների պլան։ Յուրաքանչյուր ոլորտի պատասխանատուները կետ առ կետ պետք է ձևակերպեն այն ակնկալիքներն ու արդյունքները‚ որ սպասում են առաջիկա կես տարում։
-
27.11.2020|
00:12
Ներքաղաքական դաշտում այնպիսի տպավորություն է‚ թե ընդդիմությունն ու իշխանությունը զուգահեռ աշխարհներում են գործում։ Ընդդիմությունը հանրահավաքներ է անում‚ ճանապարհներ փակում‚ հացադուլներ իրականացնում՝ պնդելով‚ որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այնպիսի հանցանք է գործել ժողովրդի ու պետության հանդեպ‚ որ նման դավաճանության պարագայում հնարավոր չէ այլևս պաշտոնավարել։
-
27.11.2020|
00:08
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը սեպտեմբերի 27-ից մինչ օրս հրապարակային հարցազրույցով հանդես չի եկել: Լրագրողներիս բազմաթիվ փորձերն ու պնդումները, թե խորհրդարանի մեծամասնության ղեկավարը պետք է հաշվետու լինի, ներկայացնի խմբակցության տեսակետն ու դիրքորոշումները, նա անպատասխան է թողել:
-
27.11.2020|
00:02
Նիկոլ Փաշինյանն իր ընտրազանգվածին շատ լավ է ճանաչում ու գիտի, թե ինչը կարող է նրան հրապարակ բերել ու իր դեմ տրամադրել։ Նա այդ զանգվածին կարողացել է 2,5 տարում լավ պատրաստել ու համապատասխան աշխատանքներ տանել նրա գիտակցության հետ։