-
25.11.2020|
22:05
Այս իշխանությունը դասեր չի քաղել նույնիսկ պատերազմի պարտությունից, հակառակ դեպքում՝ չէր շարունակի ներքաղաքական «բազառների» թեման, ոստիկանության կենտրոնական բաժնի դիմաց, որտեղ բերման է ենթարկվել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, լրագրողներին ասաց ԼՀԿ խմբակցության անդամ Անի Սամսոնյանը։
-
25.11.2020|
22:04
«Մենք մեծ ներդրում ենք ունեցել Ղարաբաղում 30 տարի տևած անարդարությունը վերացնելու գործում», - Էրդողանի խոսքը մեջբերում է РИА Новости-ն: Նա նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ղարաբաղում հիմնախնդրի լուծման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:
-
25.11.2020|
22:03
ԱԺ պաշտպանության հարցերի մշական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր քվեարկության դրեց ԼՀԿ-ական պատգամավոր Գևորգ Գորգիսյանի առաջարկը՝ վաղն առավոտյան կառավարությունից ստանալ ռազմական դրության չեղարկման լուծումների վերաբերյալ փաթեթը: Ընդդիմության առաջարկը չընդունվեց:
-
25.11.2020|
22:02
Չինաստանի նախագահ Սի Ձինպինը հանձնարարել է զինված ուժերին ամրապնդել մարտունակությունը և բարձրացնել պատերազմներում հաղթանակի հասնելու կարողությունը։
-
25.11.2020|
22:01
Իրանի ԱԳ նախարարը տեսակապով բանակցել է Ադրբեջանի Ագ նախարարի հետ: Մոհամադ Զարիֆն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են հետպատերազմական իրավիճակը տարածաշրջանում, երկկողմ հարաբերությունները, հաղորդում է ԻԻՀ ԱԳՆ-ն: Զարիֆը Բայրամովին հրավիրել է Իրան։
-
25.11.2020|
22:00
Գերմանիան 2 միլիոն եվրո է տրամադրել Կարմիր խաչին՝ Ղարաբաղում մարդասիրական ծրագրեր իրականացնելու համար։
-
25.11.2020|
21:59
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում շարունակում է հանդիպումները արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված, անհետ կորած զինվորականների և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ:
-
25.11.2020|
21:57
Լուրեր են պտտվում, որ Բերձորը հնարավոր է նույնպես անցնի թշնամուն, մինչդեռ այն պետք է մնար որպես միջանցք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Քաշաթաղի վարչակազմի աշխատակից Նելլի Թաթոսյանը։
-
25.11.2020|
15:44
Դեմոկրատ Ջո Բայդենը կիսվել է նախագահության առաջին 100 օրվա ծրագրերով: Նա նշել է, որ իր վարչակազմը այս ժամանակահատվածը կնվիրի միգրացիոն բարեփոխումներին և կորոնավիրուսի դեմ պայքարին:
-
25.11.2020|
15:43
Չեխիայի Հանրապետությունից մարդասիրական օգնության շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարությանն է նվիրաբերվել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի համար անձնական հիգիենայի պարագաներ՝ 100000 բժշկական դիմակ և 43000 ձեռնոց: