-
23.11.2020|
22:35
Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունից ռուս խաղաղապահ է վիրավորվել, հայտնել են ՌԴ ՊՆ-ից:
-
23.11.2020|
22:33
Ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված և անհետ կորած մեր հայրենակիցների գերությունից վերադարձի ու նրանց հայտնաբերման ուղիղ պատասխանատուն, Հայաստանի Հանրապետության անունից բանակցություն վարողը ՀՀ կառավարությունն է իր համապատասխան մարմիններով՝ ասված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջում տեղադրված հաղորդագրության տեքստում:
-
23.11.2020|
22:29
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումների շարք է սկսել գործարար դաշտի ներկայացուցիչների հետ՝ Հայաստանի տնտեսական ակտիվության, ներդրումային միջավայրի վերականգման հարցեր քննարկելու համար:
-
23.11.2020|
22:27
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրել է խորհրդակցություն՝ արցախյան պատերազմում գերեվարված զինվորականների և քաղաքացիական անձանց վերադարձի, անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման, նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների հարցերի վերաբերյալ:
-
23.11.2020|
22:26
Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասը Բեռլինում բրիտանացի և ֆրանսիացի իր պաշտոնակիցների հետ քննարկում է Իրանի միջուկային համաձայնագրի պահպանման հարցը, հայտնում է կառավարության ներկայացուցիչ Անդրեա Զասսեն:
-
23.11.2020|
22:22
Արայիկ Հարությունյանն ազատվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից: Նախագահի հրամանագրով նրան կփոխարինի Վահրամ Դումանյանը:
-
23.11.2020|
22:21
Թուրքիան և Ռուսաստանը ընդհանուր հայտարարի չեն գալիս Ադրբեջանի տարածքում անկախ ռազմական դիտորդական կենտրոնի ստեղծման շուրջ՝ Ռոյթերզին հայտնել է թուրքական աղբյուրն՝ անանուն մնալու պայմանով։
-
23.11.2020|
22:19
Հայաստանի կառավարությունը հրապարակել է պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքների ցանկը այդ համայնքներում հաշվառված քաղաքացիների աջակցության միջոցառման վերաբերյալ որոշման մեջ:
-
23.11.2020|
15:31
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին, նրանց ընտանիքներին բժշկական օգնություն և հատուցումներ տրամադրելու նպատակով՝ ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ) 6մլն դրամ է փոխանցել «զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին և «հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն»-ին։
-
23.11.2020|
15:29
Ս. թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության նախագահները և Հայաստանի Հանրապետության վարչապետը ստորագրել են Արցախում զինադադարի վերաբերյալ համաձայնագիր: Ռուսաստանի Դաշնությունը Արցախի Հանրապետություն մտցրեց խաղարարար զորամիավորում՝ կասեցնելու հետագա հնարավոր արյունահեղությունը: