-
23.11.2020|
14:00
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կեսգիշերին մոտ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ ընդգծելով, որ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության գործադրած ջանքերի շնորհիվ հաջողվեց կանգնեցնել պատերազմը:
-
23.11.2020|
13:54
ԱՄՆ-ը երեկ պաշտոնապես դուրս եկավ «Բաց երկնքի մասին» պայմանագրից, որի մասնակից են 35 պետություններ: ԱՄՆ-ը հայտարարել էր այդ որոշման մասին կես տարի առաջ։
-
23.11.2020|
13:52
Մեծ քսանյակի առաջնորդները վճռական են՝ աջակցելու զարգացող բոլոր երկրներին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում՝ ասվում է գագաթաժողովի եզրափակիչ հաղորդագրության մեջ: Մեծ քսանյակի պետությունների ղեկավարները համաձայնել են կրկին հետաձգել աղքատ երկրների պարտքերի վերադարձը:
-
23.11.2020|
13:52
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր կարճատև աշխատանքային այցով կմեկնի Հորդանանի Հաշիմյան Թագավորություն: Նա հանդիպում կունենա Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին Մեծություն Աբդալլահ Երկրորդ իբն Ալ Հուսեյնի հետ:
-
23.11.2020|
13:51
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 485-ով՝ հասնելով 126709-ի, գրանցվել է մահվան 26 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
23.11.2020|
13:50
Մերձավոր Արևելքում գործող զինված խմբավորումների գործունեությունն ուսումնասիրող փորձագիտական շրջանակներում առայժմ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ՝ Ղարաբաղյան պատերազմին մասնակցած սիրիացի զինյալները պատրաստվում են վերադառնալ հայրենիք, թե՞ առժամանակ մնալու են Հարավային Կովկասում։
-
23.11.2020|
13:48
Մենք որպես պետություն կորցնում ենք թանկարժեք ժամանակը։ Խունտայի օր առաջ հեռացումը ոչ միայն ազգային արժանապատվության, երկրային արդարության եւ բարոյական դատաստանի հարց է։
-
23.11.2020|
09:35
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցության ժամանակ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ առաքելության խնդիրները, առանձնացվել են կարևոր խնդիրները, որոնց լուծումը ոչ միայն ամրապնդելու է հադադարը, այլև զարգացնելու է հրադադարի համաձայնագրի դրույթները:
-
23.11.2020|
09:29
Նոյեմբերի 21-ի երեկոյան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը աջակցել է հայ համայնքի Phoneton-ին, որ ամեն տարի կազմակերպում է Ֆրանսիայի հայկական հիմնադրամը: Այս տարի միջոցները հատկացվելու էն Լեռնային Ղարաբաղի տուժած բնակչությանը:
-
22.11.2020|
21:45
Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․«Նոյեմբերի 9-ի գիշերը Փաշինյանի ստորագրած հայտարարության 7-րդ կետում ասվում է. «Ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ»: