-
21.11.2020|
14:54
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կմասնակցի G20-ի գագաթաժողովին՝ նոյեմբերի 21-22-ը՝ հայտնում է Reuters- ը՝ հղում անելով ամերիկյան առաջնորդի վարչակազմի ներկայացուցչին:
-
21.11.2020|
14:52
Ֆրանսիայից և Գերմանիայից հետո Նիդեռլանդներում ևս իշխող և ընդդիմադիր կուսակցությունները պահանջում են արգելել «Գորշ գայլեր» անվամբ հայտնի գաղափարապաշտական օջախների գործունեությունը ԵՄ ողջ տարածքում, պատժամիջոցներ կիրառել կազմակերպության դեմ՝ տեղեկացնում է GazeteDuvar լրատվական կայքը։
-
21.11.2020|
14:51
Հաջորդ շաբաթ Ֆրանսիայի Սենատը կքննարկի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւի նախագիծը, որը կոչ է անում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը. որ ներկայացչել են սենատորներ Բրունո Ռետայոն, Պատրիկոի Մանեն, Էրվե Մարսելը, Ալիան Աղասին, Գիլյոմ Գոնտարդը:
-
21.11.2020|
14:49
Եղեսպակի և պերիլայի թեյերը ճնշում են COVID-19 ակտիվությանը՝ հայտարարել է Էսենի համալսարանական հիվանդանոցի վիրուսաբանության ինստիտուտի գիտնականը։ Այստեղ կորոնավիրուսով վարակված բջիջները մշակում են այս խոտաբույսերից ստացված թեյերով:
-
21.11.2020|
14:47
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 20-ին հեռախոսազրույց է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեի հետ, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում պատմամշակութային օբյեկտների պահպանության և պաշտպանության հարցը:
-
21.11.2020|
14:46
Հայաստանում սուգ է։ Երկիրն ունի անդառնալի կորուստներ։ Ժողովուրդը վշտի մեջ է, հայությունը՝ ողբի և ամոթի։ Հազարավոր օջախներում լույսը մարել է։ Ամեն մեկը, բացի հայրենիքի կորստից և համահայկական ամոթից, ողբում է նաև իր օջախի կորուստը։
-
-
21.11.2020|
14:44
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փոխվարչապետ Ալեքսանդր Նովակին հանձնարարել է հայկական կողմի հետ քննարկել Ղարաբաղի բնակչությանը ջեռուցմամբ ապահովելու մասին հարցը:
-
21.11.2020|
14:43
Երեկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Արման Թաթոյանը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի և ՀՀ-ում ՌԴ դեսպանության հետ արդյունավետ համագործակցությունը, շնորհակալություն է հայտնել ՌԴ-ում գտնվող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերով տեղեկությունների օպերատիվ փոխանակման հաստատված համատեղ աշխատանքի համար:
-
21.11.2020|
14:42
Չի լինելու վերադարձ նախկին բարքերին, նախկին արատավոր երեւույթներին, նախկին՝ հարստությունից կուրացած դեմքերին, որոնց ՄԵԾ մասը դավաճանի կողքին է եղել այս ընթացքում, մի նոր հարուստների խավ էլ ձեւավորվել է հիմա։