-
20.11.2020|
21:56
Այն ծանր, մղձավանջային իրավիճակում, որում այսօր հայտնվել է մեր պետությունը, պետք է լույս բացվի և այդ լույսը, կարծում եմ, այն մարդիկ են, որոնք քայլեր են կատարում մեր պետությունն ու ժողովրդին այս ստորացուցիչ կարգավիճակից դուրս բերելու համար, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը:
-
20.11.2020|
21:54
ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության վարչության պետ Վլադիմիր Սոլովիչը բանակցություններ է վարել Ադրբեջանի քաղաքացիական պաշտպանության ուժերի հրամանատար Իլհամ Աբդուլլաևի հետ:
-
20.11.2020|
21:54
ԵՊՀ գիտական խորհուրդը 48 կողմ, 5 դեմ և 8 ձեռնպահ ձայների համադրությամբ ընդունեց հայտարարություն, որով պահանջում է վարչապետի և կառավարության հրաժարականը՝ ֆեյսբուքում հայտնում է ԵՊՀ պրոֆեսոր Արմեն Ավետիսյանը:
-
20.11.2020|
21:53
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է նախագահ Արմեն Սարգսյանին՝ քննության առնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Հայաստանի ընթացիկ քաղաքական դրությունը։
-
20.11.2020|
21:51
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն, կազմակերպությունում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ առաջարկել է փորձագիտական առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ մշակութային ժառանգության վայրերը պաշտպանելու համար:
-
20.11.2020|
21:50
Սահմանադրական դատարանը կասեցրել է Մարդու իրավունքների պաշտպանի դիմումով վիճարկվող՝ Ռազմական դրություն հայտարարելու վերաբերյալ կառավարության որոշման այն դրույթների գործողությունը, որոնք վերաբերում են ռազմական դրության ընթացքում Հայաստանի տարածքում գտնվող մարդկանց, ԶԼՄ-ների ու լրագրողների կողմից կարծիքի արտահայտման և մամուլի ազատության սահմանափակմանը՝ հայտնում է ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը:
-
20.11.2020|
21:48
Կրեմլը միջգերատեսչական պատվիրակություն է գործուղում Երևան և Բաքու, ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել էր, թե Մոսկվան շարունակում է ղարաբաղյան հարցի շուրջ շփումները կողմերի հետ՝ բոլոր մակարդակներում։ Լրատվամիջոցների հաղորդմամբ, պատվիրակության կազմում են լինելու մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն։
-
20.11.2020|
21:47
58 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կինը՝ Ռիտա Սարգսյանը՝ հայտնում է երրորդ նախագահի գրասենյակը:
-
20.11.2020|
21:45
Կրքերի բորբոքման ներկա իրավիճակում առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չի ցանկանում «մասնակից դառնալ պետականակործան լարվածության հետագա խորացմանը»՝ հայտարարում է ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը` նշելով, թե ինչու է առաջին նախագահն այս օրերին մերժում հարցազրույցի առաջարկները:
-
20.11.2020|
21:44
ԱՄՆ-ը անկեղծորեն ողջունեց բռնությունների դադարեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածքում, հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, դեսպան Ջեյմս Ս. Գիլմորը: