Որքան էլ պարադոքսալ հնչի, այս իրավիճակում հենց Նիկոլ Փաշինյանն է կայունացնող գործոնը, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը` անդրադառնալով վարչապետի փոփոխության հարցին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը դարձավ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի հաղթող: Խմբային մրցաշարի վերջին տուրում Հայաստանի ընտրանին Նիկոսիայում 1:0 հաշվով առավելության հասավ մինչ այդ մրցաշարային աղյուսակը գլխավորող Հյուսիսային Մակեդոնիայի թիմի նկատմամբ և 11 միավորով գրավեց առաջին տեղը:
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1520-ով՝ հասնելով 121979-ի, գրանցվել է մահվան 40 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը երեկ հանդիպել է Արցախյան պատերազմին մասնակցած և մինչև այս պահը գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքների անդամների հետ։
Կառավարությունից չունենք որևէ ազդակ, որ ռազմական դրությունը պետք է չեղարկվի, հետևապես այդ նիստին չենք մասնակցելու, ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց իմքայլական պատգամավոր, խորհրդարանի փոխխոսնակ Լենա Նազարյանը` պատասխանելով հարցին, թե իրենց խմբակցությունը մասնակցելո՞ւ է ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի` Փաշինյանի հրաժարականի և ռազմական դրության չեղարկման օրակարգով ԱԺ նիստ հրավիրելու նախաձեռնությանը:
Ֆրանսիայի Սենատը նոյեմբերի 25-ին կքննարկի Արցախի անկախությունը ճանաչելու բանաձևի օրինագիծը՝ Թվիթերի միկրոբլոգում տեղադրած գրառմամբ հայտնել է «Հանրապետականներ» կուսակցության խմբակցության նախագահ Բրյունո Ռետայոն:
Եռակողմ հայտարարության 9-րդ կետում, եթե խոսքը վերաբերում է ինչ-որ բան կառուցելուն, գրված է՝ կողմերի համաձայնությամբ. այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Եղոյանը՝ անդրադառնալով հարցին, որ հայտարարության 9-րդ կետը վերաբերում է Մեղրիով միջանցքի ապահովմանը Նախիջևանից դեպի Ադրբեջան, ինչպե՞ս է դա պատկերացնում, ո՞վ է լինելու կառուցողը, ի՞նչ պայմաններով և ի՞նչ է լինելու մեղրեցիների վիճակը՞։
Նոյեմբերի 18-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
«Բայց ո՞վ է ասում Դավիթ Տոնոյանն է մեղավոր, մեղավորների տարբեր մակարդակներ կան: Դավիթ Տոնոյանը մեղավոր է, որովհետեւ ինքը պաշտպանության նախարարն է, հիմա ոչ մեկը մեղավոր չի՞, Դավիթ Տոնոյանը մեղավոր չի՞, այլ նախարարներ մեղավոր չե՞ն»։