-
18.11.2020|
21:12
«Ադրբեջանի և Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին Նիդերլանդների խորհրդարանի որոշումը անարդար է և չհավասարակշռված», - Նիդերլանդների նորանշանակ դեսպանի հետ հանդիպման ժամանակ նման ասել է Իլհամ Ալիևը։
-
18.11.2020|
21:12
ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Մովսես Հակոբյանը ազատման դիմում է ներկայացրել՝ հաղորդել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
-
18.11.2020|
21:11
Ադրբեջանում զորախմբի հնարավոր տեղակայումը Թուրքիայի ինքնիշխան որոշումն է՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։
-
18.11.2020|
21:10
Աժ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր առավոտյան ևս մեկ վիրահատության է ենթարկվել, վիրահատությունը բարեհաջող է ավարտվել։
-
18.11.2020|
21:09
«Ղարաբաղում միայն պատերազմն է դադարել, խնդիրը, սակայն, վերջնականապես չի լուծվել», - երեկ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը մտադիր չէ ետ կանգնել այս հարցում ստանձնած պարտավորություններից։
-
18.11.2020|
21:07
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգություն ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ Ադրբեջանա-թուրքական ագրեսիայով պայմանավորված շուրջ երկու ամիս է կասեցվել է Շուշիի «Ղարաբաղ կարպետ» ընկերության բնականոն գործունեությունը:
-
18.11.2020|
14:10
Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում նոյեմբերի 17-ին անցկացվեց «Փոխկախվածություն» ֆիլմի երևանյան պրեմիերան։ Տասնմեկ կարճ ֆիլմից բաղկացած այս նախագիծը, որի սկիզբը դրվել է 2018-ին, խելամիտ ու ստեղծարար ոգով քննում է մարդ-բնություն փոխադարձ կապը:
-
18.11.2020|
14:08
Հիշեցնենք, որ հիմնադրամի դրամահավաք-ընթրիքի ընթացքում հանգանակվել է 700000000 ՀՀ դրամ: Բարերար Քրիստին Սիմոնն էլ երեկոյի ընթացքում տեսաուղերձով դիմեց ներկաներին և խոստացավ կրկնապատկել հանգանակված գումարը՝ դարձնելով այն 1400000000 ՀՀ դրամ:
-
18.11.2020|
13:37
ՌԴ Դաշնային Խորհուրդը միաձայն համաձայնություն է տալիս ՌԴ նախագահին նոյեմբերի 10-ից Լեռնային Ղարաբաղ ռուս զինվորականներ ուղարկել՝ անհրաժեշտ սպառազինությամբ, ռազմական ու հատուկ տեխնիկայով։
-
18.11.2020|
13:36
Թե ինչու վարչապետ Փաշինյանը հաշվի չի առել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի հորդորները և մերժել ՌԴ նախագահի առաջարկը՝ կարող է ասել թերևս միայն ինքը: