-
17.11.2020|
22:28
Կանադան հանձնառու է՝ աջակցելու Հայաստանին այս դժվարին ժամանակներում՝ ասել է Կանադայի նորանշանակ դեսպան Էլիսոն Մերի ԼըՔլերը (նստավայրը՝ Մոսկվա), ով հավատարմագրերն է հանձնել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին։ Արմեն Սարգսյանը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական ծառայության անցնելու առթիվ և արդյունավետ գործունեություն մաղթել:
-
17.11.2020|
22:27
Վարչապետի որոշմամբ Շավարշ Քոչարյանն ազատվել է ԱԳ փոխնախարարի պաշտոնից՝ տեղեկացնում է կառավարության էլեկտրոնային կառավարման կայքէջը:
-
17.11.2020|
22:24
«Պետք է ընտրություն կատարեինք շատ վատի և ողբերգության միջև, նախընտրել ենք շատ վատը», - հայտարարել է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը այսօր հրապարակած ուղերձում:
-
17.11.2020|
22:23
Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Le Figaro-ին հարցազրույցում։ Նախօրեին նա Փարիզում էր, որտեղ հանդիպումներ է ունեցել նախագահ Էմանուել Մակրոնի և ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանի հետ:
-
17.11.2020|
22:21
ԱԺ ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունները լքեցին խորհրդարանի նիստերի դահլիճը՝ բոյկոտելով գումարված նիստը: ԲՀԿ խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց՝ այսօր այս դալիճում միայն մեկ օրակարգով նիստ պետք է տեղի ունենա, և դա Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցն է:
-
17.11.2020|
22:19
Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունները պահպանվում են, և սա պայմաններ է ստեղծում արդար հիմքի վրա հակամարտությունը կարգավորելու համար՝ հայտարարել է ՌԴ նախագահը:
-
17.11.2020|
22:14
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը նոյեմբերի 17-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության (ԿԽՄԿ) ղեկավար տիկին Քլեր Մեյթրոյին, ինչպես նաև պատվիրակության ղեկավարի պարտականությունները մի քանի շաբաթ անց ստանձնող պարոն Թիերի Ռիբոյին:
-
17.11.2020|
22:12
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հրաժարական է տվել։ Ֆելիքս Ցոլակյանը ԱԻ նախարար էր 2018 թվականի հոկտեմբերից:
-
17.11.2020|
18:19
Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնը՝ իր «Աջակցություն կինոթատրոններին» նախագծի շրջանակներում նոյեմբերի ընթացքում կանադական ֆիլմերի հատուկ ծրագիր է իրականացնում։ Մինչև նոյեմբերի 26-ն անցկացվող «Հայացք՝ Կանադա» հատուկ ծրագիրն իրականություն է դարձել Telefilm Canada-ի հետ համագործակցությամբ։
-
17.11.2020|
18:16
irates.am-ի տեղեկություններով, առաջիկա օրերին ՀԴԿ ղեկավար Արամ Սարգսյանը մեկնելու է ՌԴ՝ մասնակցելու քաղաքական մի միջոցառման, որի շրջանակում քննարկվելու է նաև Արցախի խնդիրը։