-
16.11.2020|
23:02
«Լեգենդար հրամանատար Մինասյանի գործով չնայած ԱԱԾ և Դատախազության վճռական ցանկության իրենց ԵՐԵՔ անգամ թշնամուց պաշտպանած ՄԱՐԴՈւՆ կալանավորելուն` նիստը հետաձգվեց: Հրամանատարը 19:05-ից կլինի ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ»:
-
16.11.2020|
23:00
Ստախոս դավաճան, ամեն ասածիցդ հետո, դիմացդ դնելու եմ փաստաթուղթ՝ ապացուցելու, թե ինչ աստիճանի վիժվածք ես դու։ Սա քո ստորագրած փաստաթղթին նախորդող տարբերակներից է։ Սրանից հետո ստացել ես ևս մեկ առաջարկ, որից հետո ստեղծեցիր անելանելի վիճակ՝ ստորագրելով կապիտուլյացիայի փաստաթուղթը։
-
16.11.2020|
22:58
Մեր հանրությանը պատրաստվում էի ներկայացնել ավելի մանրամասն, հեռանկարային քայլերի ճանապարհային քարտեզ, սակայն գիշերվա իրադարձությունները ստիպեցին մի փոքր հետաձգել այն և ներկայացնել հետևյալ համառոտ կետերը․
-
16.11.2020|
22:57
ՀՀ վարչապետի հայտարարությունը, թե Մարդու իրավունքների պաշտպանը չի դատապարտել նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Երևանում տեղի ունեցած իրադարձությունները, իրականությանը չի համապատասխանում՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
-
16.11.2020|
22:55
Հերթական անգամ, հանրահավաքից առաջ, Նիկոլ Փաշինյանի ցուցումով, ապօրինի հարուցված քրեական հետապնդումների շրջանակներում Արթուր Վանեցյանին հրավիրել են ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
-
16.11.2020|
22:53
Արևմուտքի հստակ ղեկավարմամբ իրականացվող «գունավոր հեղափոխությունները» կարելի է համեմատել պետական օրգանիզմում մահաբեր վարակի ներդրման հետ, որը ոչ թե միանգամից է սպանում, այլ աստիճանաբար, ներսից քայքայում է պետությունը և եթե քայլեր չձեռնարկվեն, մի քանի տարում պետական օրգանիզմը կոչնչանա՝ գրում է EurAsia Daily-ի վերլուծաբան Իրակլի Չխեիձեն։
-
16.11.2020|
22:50
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հերքել է Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմական գործողությունները դադարեցնելու հայտարարությունից հետո սահմանային գծերի որևէ փոփոխություն: Խաթիբզադեի խոսքով՝ Թեհրանը հայտարարությունում նշվող միջանցքը դիտարկում է որպես տարանցիկ ուղի, ոչ ավելին:
-
16.11.2020|
22:48
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն, ըստ ամենայնի, բավարար մակարդակի չի տիրապետում իր ոլորտին և այսօր, ցավոք սրտի, մենք ևս մեկ հնարավորություն ունեցանք համոզվելու դրանում, նշված է ՊՆ հայտարարության մեջ։
-
16.11.2020|
22:46
Հայկական երկու պետությունները կապիտուլացիայի ենթարկելու համար մեղավորներ մի նշանակեք և մի փնտրեք, նրանք վաղուց հայտնի են՝ ՀՀ և ԱՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը: «Խոստովանեք և հեռացեք։ Մնացածը հետո...», - նշել է նա:
-
16.11.2020|
22:45
Այ Նե՛ռ, երկուսուկես տարի նստավայրս էր Շուշին, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ֆեյսբուքում գրել է Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը: