-
16.11.2020|
13:00
Ոչ ոք՝ իշխանություն և ընդդիմություն, ոչ մի բարոյական և սահմանադրական իրավունք չունի ձեռք բարձրացնելու ակնարկ կամ խոսք ասելու. փարատեք ձեր մտքի ու սրտի խավարը: Ազգի ընտանիքի մեջ ատելություն և չարություն մի՛ թափեք՝ թշնամությամբ վտանգելով Պետության շինվածքը:
-
16.11.2020|
12:58
Եթե նույնիսկ մի օր հիմնավորեք որևէ Աստվածային ուժի ներքո, որ նոյեմբերի 9-10-ի ստորագրությանը այլընտրանք չկար ու դա միակ ելքն էր, ապա հայը հայի դեմ գնալու կոչը աներկբա ապացույց է, որ ազգային դավաճանությունը դարձվել է գործելաոճ։
-
16.11.2020|
12:57
Սիրելի ժողովուրդ, տեսնում եմ, որ վարչապետի վերջին գրառումը տարակուսանք է առաջացրել մեր հանրության մի մասի մոտ։ Խնդրում եմ սպասել հայտարարության մասով հետագա պարզաբանումների։
-
16.11.2020|
12:56
Մահացել է Սիրիայի փոխվարչապետ և ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը, տեղեկացնում է SANA պետական գործակալությունը:
-
16.11.2020|
12:56
Մոլդովայի նախագահական ընտրություններում հաղթել է Մայա Սանդուն: ԿԸՀի տվյալներով՝ տեղամասերի 98% -ի արձանագրությունները հաշվելուց հետո Սանդուն հավաքել է ձայների 54% -ը, նախագահ Իգոր Դոդոնը՝ 46%:
-
16.11.2020|
12:55
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ նշելով, որ մարմինը օգտակար որոշումներ չի կայացնում:
-
16.11.2020|
12:54
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ծանուցում է ստացել, որ պետք է ինքնամեկուսանա նոր տեսակի կորոնավիրուսով վարակված մարդու հետ շփման պատճառով։
-
16.11.2020|
12:53
ԱՄՆ-ի National Interest-ը ներկայացրել է Ղարաբաղյան հակամարտությունում ամերիկյան հետախուզության 3 գլխավոր սխալները:
-
16.11.2020|
12:52
Եվս 475 փախստական վերադարձել է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
-
16.11.2020|
12:51
Կառավարության անդամները, հրաժարական ներկայացնելով, կարող են կանխել վերահաս քաղաքացիական պատերազմը, որը կործանարար կլինի մեր երկրի, պետականության, ժողովրդի համար, ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը: