-
16.11.2020|
12:37
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ազատ արձակվեց։
Երեկ նա հրավիրվել էր ԱԱԾ, ապա ձերբակալվել։
-
16.11.2020|
12:36
«Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից», - կեսգիշերին մոտ Ֆեյսբուքում գրել է վարչապետը:
-
16.11.2020|
12:34
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր օնլայն ասուլիս է հրավիրել: «Ժամը 10.30-ին տեղի կունենա իմ օնլայն ասուլիսը, որտեղ կպատասխանեմ 12 լրատվամիջոցների հարցերի», -գրել է նա ֆեյսբուքում:
-
16.11.2020|
12:29
Սիրելի՛ քաղաքացիներ, վարչապետի վերջին գրառման հետ կապված բազմաթիվ իրարամերժ մեկնաբանություններ են հայտնվել։ Շատերը դիտարկում են իբրև քաղաքացիական պատերազմ հրահրելու փորձ։ Վստահեցնում եմ, որ սա տարընթերցում է։
-
16.11.2020|
12:28
Քիչ առաջ ինձ է դիմել ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը, ով ՀՀ վարչապետի գրառումը քննադատող քաղաքական հայտարարությամբ է հանդես եկել: Պատգամավորի պնդմամբ՝ այդ կապակցությամբ սկսել է ստանալ սպառնալիքներ, այդ թվում՝ ուղղված կյանքից զրկելուն:
-
16.11.2020|
11:19
Այսօր Նիկոլ Փաշինյանը ուղիղ և բաց տեքստով բռնության կոչ է արել, որը հանգեցնելու է քաղաքացիական բախումների` դրանից բխող ծանր հետևանքներով։
-
16.11.2020|
11:16
Մեր թողած բանակցային ժառանգության մեջ եղել է Վիեննան եւ Սանկտ Պետերբուրգը, որոնք մատաղ արեցիր Ալիեւին, որ չկրակի ու դու իշխանությունդ ամրապնդես։
-
16.11.2020|
10:24
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր ստորագրեց Լեռնային Ղարաբաղում միջգերատեսչական հումանիտար կենտրոնի ստեղծման վերաբերյալ, որտեղ ներառված են ԱԻՆ-ի, ԱԴԾ-ի, ԱԳՆ-ի և դաշնային գործադիր իշխանության այլ օրգանների ներկայացուցիչներ, իսկ կազմակերպական և այլ հարցերի լուծումը դրված է ՌԴ ՊՆ-ի վրա:
-
15.11.2020|
22:43
Այն քաղաքական թիմը, որն ի վիճակի չէ ապահովել Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգությունը, պարտավոր է օր առաջ հեռանալ, այսօր լրագրողներին ասաց ՀՀԿ անդամ Էդուարդ Շարմազանովը։
-
15.11.2020|
22:42
Լրագրող Վաչիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ստացված ահազանգի մասին։ Պարզվում է՝ նոյեմբերի 11-ին Արցախ վերադարձող 4 քաղաքացիները Ստեփանակերտ-Մարտունի ճանապարհահատվածում անհետացել են: