-
15.11.2020|
22:24
Ներկա պահը մեր հայրենիքի ու ազգի ժամանակակից պատմության մեջ ավելի քան ճակատագրական է: Մեր քաջ բանակը հերոսաբար դիմագրավեց արդիական զենքերով թուրք-ադրբեջանաահաբեկչական բանակին: Հարգանք ու պատիվ մեր նահատակներին: Պատերազմն ավարտված չէ, պետք է լինենք զգոն և իրատես:
-
15.11.2020|
22:21
Թուրք-ադրբեջանական տեռորիստական պատերազմի հետևանքով ձևավորված նոր իրողությունը գոյաբանական լուրջ մարտահրավերներ է նետել, որպիսիք հաղթահարելու համար մեզ անհրաժեշտ է բացառիկ խոհեմություն և պետականության ընդգծված զգացողություն, ասված է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հայտարարությունում:
-
15.11.2020|
22:19
Սոցիալական ցանցերում և տարբեր լրատվամիջոցներով ակտիվորեն շրջանառվում է մի տեսանյութ, որտեղ ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը, խոսելով իսրայելական անօդաչու թռչող սարքերի մասին, վիճարկում է արդյունավետությունը, իսկ նրա խոսքին զուգահեռ ցուցադրվում են կադրեր, թե ինչպես են հակառակորդի ԱԹՍ-ների կողմից հարվածներ հասցվում հայկական զինուժի մարտական տեխնիկային և անձնակազմին։
-
15.11.2020|
22:17
Պատերազմի սկզբից կար չորս կողմ՝ բանակը, դաշնակիցը, դավաճան իշխանությունն ու թշնամին, Facebook-ի իր էջում գրել է Միքայել Մինասյանը:
-
15.11.2020|
22:16
ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի և Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի միջև նոյեմբերի 12-ին կնքվել է համագործակցության պայմանագիր, որի շրջանակներում ինստիտուտի խաղաղաշինության և իրավունքների ծրագրում մեկնարկել է հետազոտական նախագիծ «Արտաքին ահաբեկչական գործողություններն ու մարդու իրավունքները Արցախում (Լեռնային Ղարաբաղ)» թեմայով, հայտում են ԱՀ ՄԻՊ գրասենյակի ֆեյսբուքյան էջում:
-
15.11.2020|
22:15
«Հարգելի դիզակցիներ, «Հադրութի դեօկուպացիա» ակցիայի մասնակիցներ
Նոյեմբերի 16-ին՝ ժամը՝ 12:00-ին, հավաքվում ենք ՀՀ նախագահի նստավայրի դիմաց՝ Բաղրամյան 26:
-
15.11.2020|
22:09
Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանի հետ։
Նրանց անդրադարձել են Արցախի շուրջ վերջին զարգացումներին և, այդ համատեքստում, երկրում ստեղծված իրավիճակին։
-
15.11.2020|
22:03
Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներն այսօր հեռախոսազրույց են ունեցել: Ըստ ՀՀ ԱԳՆ-ի` քննարկման առանցքում էին նոյեմբերի 10-ի հրադադարի հաստատման և ռուս խաղաղապահների տեղակայման վերաբերյալ համատեղ հայտարարության դրույթների գործնական իրականացման հարցեր, ներառյալ՝ ԼՂ հակամարտության գոտի ռուս խաղաղապահների տեղակայման և իրենց մանդատի արդյունավետ իրականացման հետ կապված խնդիրներ:
-
15.11.2020|
21:55
Արցախը կա և լինելու է, այսօր հայտարարել է Արցախի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը։
-
15.11.2020|
21:49
Երթևեկությունը դեպի Արցախ թույլատրվում է միայն Վարդենիս-Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհով, տեղեկացնում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։