-
14.11.2020|
19:57
Իշխանության յուրացման և վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստման կասկածանքով ձերբակալվել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ հայտնում է Վանեցյանի պաշտպան Լուսինե Սահակյանը:
-
14.11.2020|
19:56
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Լեռնային Ղարաբաղ ժամանած՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ խորհրդակցությունների շրջանակում ընդունել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:
-
14.11.2020|
19:55
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն այցելելու է Ֆրանսիա, Թուրքիա, Վրաստան, Իսրայել, Արաբական Միացյալ Էմիրություններ, Կատար, Սաուդյան Արաբիա։
-
14.11.2020|
19:54
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՊՆ և ԱԳ նախարարներ Դավիթ Տոնոյանի եւ Զոհրաբ Մնացականյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ու ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Կարեն Աբրահամյանի հետ:
-
14.11.2020|
19:52
Իրավիճակը, որում այս պահին գտնվում է հայ հանրությունը, չի պարունակում ոչ մի խոստում, թե վաղը ավելի լավ է լինելու, եթե բոլորս կանգնած մնանք ներկայիս կետում։
-
14.11.2020|
19:50
Իմ առավոտվա հրապարակումից հետո զոհերի թիվը ևս 1000-ով ավելացրին։ 1000 հայ։ 1000 կյանք։ 1000 մահ։ Էլ չեմ ասում, որ հերքելով հաստատում են գրածս՝ արդարանալով, թե «...հակառակորդի մոտ մնացած դիերի փոխանակման գործընթացը նոր է սկսվել»։
-
14.11.2020|
13:39
Ադրբեջանցիները պղծել են Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարը։ Այս մասին հայտնում է Mediaport տելեգրամյան ալիքը։
-
14.11.2020|
13:29
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է քննարկումներին, թե ռուսական կողմն այլ որակի և արագության օգնություն կցուցաբերեր հայկական կողմին ԼՂ-ում պատերազմի ընթացքում, եթե Հայաստանում լիներ այլ իշխանություն, քանի որ գործող իշխանությունը չի կարողացել Ռուսաստանի հետ պատշաճ հարաբերություններ ապահովել:
-
14.11.2020|
13:27
21-րդ դարի բանակը հաղթեց 20-րդ դարի բանակին, ՆԱՏՕ-ի սպառազինությունը՝ ռուսականին։ Հետևանքը՝ ունենք համաձայնագիր Էրդողանի և Պուտինի միջև, որը շատ վատն է, որը չեմ կարող պաշտպանել ես, թեկուզ նաև այն պատճառով, որ Վազգենի եղբայրն եմ։
-
14.11.2020|
13:25
Որոշումը կայացվել է այն պահին, երբ ակնհայտ է եղել,որ պայքարն այլևս իմաստ չունի։ Դրանից առաջ նման իրավիճակ չի եղել և մեր ԶՈՒ-երը՝ ԳՇ-ն և ՊԲ-ն կռվել են մինչև վերջին վայրկյան՝ Հ1-ի եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։