-
14.11.2020|
13:24
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է սեղմ ժամկետում Արցախի կառավարության հետ ձևավորել աշխատանքային խումբ, որը կզբաղվի արցախցիների՝ հայրենի բնակավայրեր վերադառնալու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների, բնակֆոնդի վերականգնման աշխատանքների կազմակերպմանը, սոցիալական աջակցության միջոցառումների իրականացմանն ու այլ խնդիրների գույքագրմամբ:
-
14.11.2020|
13:22
ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի ձերբակալումը դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել՝ ֆեյսբուքում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ «Արժանապատիվ հայ լինելու համար ազատությունից զրկված Արծվիկ Մինասյանի ձերբակալումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ»,-գրել է նա։
-
14.11.2020|
13:20
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման հայտարարությունը հակամարտության կարգավորման քաղաքական փաստաթուղթ չէ:
-
14.11.2020|
13:19
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ ցանկացած պատերազմում ի հայտ են գալիս բազմաթիվ կազմակերպչական խնդիրներ՝ նկատելով, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ընթացքում էլ խնդիրներ եղել են:
-
14.11.2020|
13:15
Ինձնից ամաչում են, վախենում են, չեն կարողանում աչքերիս մեջ նայել, դրա համար էլ չեն թողնում ԱԱԾ-ից տուն գնամ: Ամոթ է, գետինը մտնեն ավելի լավ է՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ իրեն ԱԱԾ հրավիրելու մասին:
-
14.11.2020|
13:14
Ինձ շատ հաճախ հարցնում էին, թե ինչպես է Ադրբեջանը կարողանում թաքցնել իրենց զոհերի իրական թիվը։ 21-րդ դարում դա կարծես թե անհնար ա։ Բացատրում էի, թե ինչպես, տարիներով էդ մեխանիզմին Ադրբեջանում հետևել եմ։ Պարզվեց ոչ միայն ես եմ հետևել, նաև իրենցից օրինակ վերցնողներ եղան։
-
14.11.2020|
13:10
Փաստաբաններ Արամ Վարդևանյանն ու Էրիկ Ալեքսանյանը ռազմական դրության պատճառով առաջացող խնդիրների հարցով դիմել են ՀՀ գլխավոր դատախազին.
-
14.11.2020|
13:09
Դավիթ Տոնոյան, Օնիկ Գասպարյան, տղերք, դուք ամենից լավ գիտեք, թե այս պատերազմը կանխելու առաջին միջնորդությունը երբ եղավ՝ գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանը. «ՌԴ ԱԳ նախարար Լավրովը դրա մասին բաց խոսեց դեռ հոկտեմբերի սկզբին, օրեր հետո նույն առաջարկի մասին խոսեց ՌԴ նախագահ Պուտինը։ ՀՀ վարչսպետը ՉԸՆԴՈՒՆԵՑ։
-
14.11.2020|
13:08
Պետական ապարատն անգործության է մատնված և այդ են փաստում պաշտոնական տեղեկատվական կայքերը։
-
14.11.2020|
13:07
«Նա այլևս «բունկերի վարչապետն է» ։ Նրա Հայաստանը սահմանափակվել է բունկերով։ Քանի օր էլ մնա վարչապետի պաշտոնին՝ նա այլևս չի կարողանալու դուրս գալ Երևանի փողոցներ, չի կարողանալու գնալ սրճարաններ, չի լինելու մարդաշատ վայրերում։ Եվ նույնիսկ Ենոքավանի ընձառյուծը նրանից հեռու է մնալու