-
13.11.2020|
22:00
Հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով Արցախ ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաքելության բարձրաստիճան ներկայացուցիչ Պասկալ Հունդի հետ այսօր քննարկել ենք զոհվածների մարմինների փոխանակման համար անհրաժեշտ գործողությունների իրականացման որոշ մանրամասներ, Facebook-ում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
-
13.11.2020|
21:57
Պետության գլխին կանգնած մարդը պետք է մտածեր ոչ թե իր աթոռը պահելու, լայքեր հավաքելու, այլ պետության անվտանգությանը ծառայելու մասին: Այժմ նա պետք է հրաժարական տա, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի ժամանակ լրագրողներին ասաց ՀՀԿ մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
-
13.11.2020|
21:55
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի վիճակը կայուն է, դրական դինամիկայով՝ հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
-
13.11.2020|
21:54
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում խոսվել է հաջորդ կիրակին՝ նոյեմբերի 22-ը, Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր հայտարարելու և աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում հիշատակի արարողություն կատարելու մասին:
-
13.11.2020|
21:51
ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն, այսօր ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Զոհրաբ Մնացկանյանը հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Նրանք հատուկ ուշադրություն են հատկացրել հակամարտության գոտում մարդասիրական բարդ իրավիճակին:
-
13.11.2020|
21:50
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ տեղի է ունեցել ընդլայնված կազմով խորհրդակցություն, որին մասնակցել են կառավարության անդամներն ու այլ գերատեսչությունների ղեկավարներ: Փաշինյանը նշել է, որ խորհրդակցության նպատակն է քննարկել պատերազմի ընթացքում Արցախից Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցների հետ կապված հարցերը:
-
13.11.2020|
21:49
Այսօր` ժամը 14:00-ին, ռուս խաղաղապահները զրահատեխնիկայի շարասյունով մտել են Քարվաճառի շրջան: Եռակողմ համաձայնագրի համաձայն` Քարվաճառի շրջանը մինչև նոյեմբերի 15-ը պետք է հանձնվի Ադրբեջանի Հանրապետությանը:
-
13.11.2020|
21:48
Կրեմլը համարում է, որ Հայաստանին դավաճանելու մեջ Ռուսաստանի հասցեին հնչող կշտամբանքները բոլորովին անհիմն են։
-
13.11.2020|
21:43
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունը Հայաստանում 5 լրացուցիչ սահմանային ուղեկալներ է տեղակայել: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», այս մասին հայտնել է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը:
-
13.11.2020|
14:48
Digital Forensic Research Lab ծավալուն հոդվածով անդրադարձել է պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ արգելված ֆոսֆորային զինամթերքի կիրառմանը՝ նշելով, որ արբանյակային պատկերը ցույց է տալիս ԼՂ-ում սպիտակ ֆոսֆորի օգտագործման արդյունքում շրջակա միջավայրին հասցված վնասը: