-
13.11.2020|
14:27
Վերջին 100 տարում հազիվ էինք դուրս եկել զոհի կարգավիճակից։ Հազիվ էինք սովորել լինել հաղթանակած ազգի զավակներ։ Սփյուռքահայերը, գալով հայրենիք, հպարտանում էին, թե գնում են երկու հայկական պետություններ այցի։ Հիմա բոլորը նվաստացած են։ Կորցրել են իրենց արժանապատվությունը՝ ֆեյսբուքում գրել է Միքայել Մինասյանը։
-
13.11.2020|
14:26
ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, դիմելով գործող իշխանությանը, ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ամբողջ թիմով հեռանալն այլընտրանք չունի»:
-
13.11.2020|
14:25
Համացանցում բազմաթիվ տեսանյութեր ու լուսանկարներ են տարածվել՝ ինչպես են արցախցիներն Արցախից դուրս գալուց առաջ այրում սեփական տները հակառակորդին չթողնելու համար:
-
13.11.2020|
14:23
Հայաստանում տեղի ունեցած միջադեպը, որի հետևանքով ադրբեջանական զինուժը խոցել է ռուսական Մի-24 ուղղաթիռը, ողբերգություն է, ակնթարթային արձագանքը և պատասխանատուներին պատժելու պատրաստակամությունը հնարավորություն են տվել ընդունել ներողություն Բաքվից, RT-ին հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
-
13.11.2020|
14:22
Այսօր արցախցիները՝ Քարվաճառից, Բերձորից, ու այլ բնակավայրերից, հավաքում էին իրենց իրերը, տեղավորում պարտքով եկած տաքսիի մեջ, վերցնում բենզինն ու այրում իրենց տները, որ թուրքին բաժին չհասնի։
-
13.11.2020|
14:18
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արցախի ԱԺ խմբակցությունների հետ: Նա ֆեյսբուքում գրել է, որ քննարկել են ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը և եռակողմ հայտարարության դրույթները:
-
13.11.2020|
14:17
ԱՄՆ-ը, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, ողջունում է ակներև հրադադարի հաստատումը և մարտական գործողությունների դադարեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում՝ հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ դեսպան Ջեյմս Գիլմոր III-ը:
-
13.11.2020|
14:16
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1703-ով՝ հասնելով 114 383-ի, գրանցվել է մահվան 29 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
13.11.2020|
14:14
Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հիմնական ուժերը շարունակում են տեղակայվել իրենց պատասխանատվության գոտում՝ մտել են Ստեփանակերտ, իսկ առաջատար ստորաբաժանումները, հասնելով Շուշի, սկսել են դիտակետեր տեղակայել՝ երեկ լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
-
13.11.2020|
14:13
Ուրուգվայի ամենաշատ բնակչություն ունեցող Մոնտեվիդեո նահանգը, որն ընդգրկում է մայրաքաղաքը, օրենսդիր մարմնի միջոցով ճանաչեց Արցախի անկախությունը: Բանաձևն ընդունվեց միաձայն՝ 29 քվեով: