-
09.11.2020|
15:32
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում Է մի քանի հանրահավաք անցկացնել՝ փորձելով երկարացնել ձայների վերահաշվարկը մի շարք նահանգներում՝ հաղորդել Է Axios պորտալը՝ վկայակոչելով նախագահի խորհրդականներին:
-
09.11.2020|
15:31
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերում գրել է. «Այդ երբվանի՞ց է Lamestream Media-ն (ամերիկյան այժմյան լրատվամիջոցների մեծ մասը, որոնք, ինչպես ցույց են տվել ուսումնասիրությունները, լուսաբանման հարցում կողմնակալ են և գտնվում են ձախակողմյան հարուտ էլիտայի ազդեցության տակ) հայտնում՝ ով է լինելու մեր հաջորդ նախագահը: Մենք բոլորս շատ բան իմացանք վերջին երկու շաբաթում»:
-
09.11.2020|
15:30
ԱՄՆ ընդհանուր ծառայությունների վարչության ղեկավար Էմիլի Մերֆին հրաժարվում է դեմոկրատ Ջո Բայդենին ճանաչել ԱՄՆ նախագահական ընտրությունների հաղթող, որ թույլ չի տալիս սկսել հետընտրական անցումային շրջանը:
-
09.11.2020|
15:29
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հարևան երկրներին ուղղել է «անկեղծ ուղերձ», որ «դրսի աշխարհի» վրա հիմնվելն անվտանգության երաշխիք չի կարող լինել, իսկ Իրանի հետ «միասին հնարավոր կլինի ավելի լավ ապագա կառուցել», գրում է IRNA գործակալությունը:
-
09.11.2020|
15:28
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1042-ով՝ հասնելով 107466-ի, գրանցվել է մահվան 23 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
09.11.2020|
15:26
Աժ ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել. «Շուրջ երկու շաբաթ առաջ Աժ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը և ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին` Անվտանգության խորհրդի հրատապ նիստ հրավիրելու առաջարկով, որը չկայացավ:
-
09.11.2020|
15:25
Ղարաբաղ պատերազմի համար ուղարկված սիրիացի վարձկանների հարազատները բաց նամակ են գրել Էրդողանին և Թուրքիայի մյուս ղեկավարներին:
-
09.11.2020|
15:24
ՏՄՊՊՀ-ից վստահեցրել են, որ կորոնավիրուսի թեստավորման արժեքը՝ 15 000 դրամը, թեստի իրական գինն է, ԱԺ-ում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա տեղեկացրեց նաև, որ նոր հակագենային թեստերի ներմուծումը Հայաստան, հավանաբար, թեստերի գների իջեցման կհանգեցնի:
-
09.11.2020|
15:23
Վաշինգտոնում հայկական համայնքի անդամները բողոքի ցույց են անցկացրել Լեռնային Ղարաբաղում պատերազմի դեմ, հայտնում է ANCA-ն: Լինքոլնի հուշահամալիրի մոտ մասնակիցները լուռ բողոքի ակցիա են անցկացրել ընդդեմ Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի հանցագործությունների:
-
09.11.2020|
15:21
Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնից տեղեկացնում են. «Հարգելի հայրենակիցներ, Արյունաբանական կենտրոնի Արյան բանկում շարունակվում է արյան անհրաժեշտ խմբաքանակի համալրման գործընթացը: