-
08.11.2020|
18:14
Գո՞հ եմ ես արդյունքներից, որ արձանագրել ենք կոռուպցիայի դեմ պայքարում: Ոչ, գոհ չեմ, գերմանական ARD հեռուստաալիքին հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
08.11.2020|
18:11
Պատերազմի պայմաններում խոսել բանակցությունների մասին նորմալ է, բայց իրատեսական չէ, գերմանական ARD հեռուստաալիքին հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե որո՞նք են պայմաններն Ադրբեջանի հետ լուրջ բանակցությունների համար։
-
08.11.2020|
18:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը շնորհավորել է դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենին: «Շնորհավորում եմ ձեզ, Ջո Բայդեն և Կամալա Հարիս, ԱՄՆ հաջորդ նախագահի և փոխնախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ», - գրել է նա Twitter-ում:
-
08.11.2020|
18:09
ԱՄՆ նախկին նախագահներ Բարաք Օբաման, Բիլ Քլինթոնը և Ջիմի Քարթերը շնորհավորել են Ջո Բայդենին նախագահի ընտրություններում հաղթելու համար:
-
08.11.2020|
18:07
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի լուրը ապատեղեկատվություն է՝ հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ «Լուրը չի համապատասխանում իրականությանը»,-Facebook-ում գրել է խոսնակը։
-
08.11.2020|
18:06
Պուտինն ու Մակրոնը հայտարարել են Սիրիայից և Լիբիայից ծայրահեղականների՝ ԼՂ հակամարտությունում առավել ակտիվ ներգրավման մասին
-
08.11.2020|
17:59
Միջազգային ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության շրջանակներում Հայաստանի գլխավոր դատախազությունը դիմում է ՀՀ-ում գործող օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին, միջազգային ահաբեկչության դեմ պայքարում մասնագիտացած միջազգային շահագրգիռ կազմակերպություններին, որ պատրաստ են համապատասխան հայտի հիման վրա ապահովել շփումները պատերազմի ընթացքում կալանավորված Սիրիայի 2 քաղաքացիների հետ և տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն:
-
08.11.2020|
17:58
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2175 -ով՝ հասնելով 106424-ի, գրանցվել է մահվան 28 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
08.11.2020|
17:57
ԱՄՆ լրատվամիջոցները հաղորդում են, որ նախագահական ընտրություններում հաղթել է դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենը՝ Փենսիլվանիա նահանգում առաջ անցնելով հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփից։ Բայդենին հաղթելու համար անհրաժեշտ էր Ընտրիչների կոլեգիայում 270 ձայն, նա արդեն 273-ն ունի։
-
08.11.2020|
17:54
Նոյեմբերի 7-ին և լույս 8-ի գիշերը փոփոխական ինտենսիվությամբ մարտերը շարունակվել են ճակատային գծի բոլոր ուղղություններում, հայտնում է Արցախի պաշտպանության բանակը: Առավել համառ գործողություններ են ծավալվել Շուշիի մերձակայքում և հարավարևելյան հատվածում: