-
06.11.2020|
15:55
Ռուսաստանը չի հասկանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հուզական արձագանքը Լեռնային Ղարաբաղում օտարերկրյա վարձկանների մասին ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերին՝ ТАСС-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը:
-
06.11.2020|
15:54
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսով քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և ահաբեկչության դեմ պայքարը:
-
06.11.2020|
15:53
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն զորակցություն է հայտնել հայ ժողովրդին:
-
06.11.2020|
15:52
Թուրքական հետախուզությունը ներգրավված է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններում, հայտարարել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը РИА Новости-ն հարցազրույցում:
-
06.11.2020|
15:51
Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը ստույգ տվյալներ է ստացել Սիրիայից Լեռնային Ղարաբաղի մարտերում զինյալների մասնակցության վերաբերյալ, այդ թվում՝ Մերձավոր Արևելքի երկրների գործընկեր հետախուզական ծառայություններից, հայտարարել է ՌԴ ԱՀԾ տնօրեն Սերգեյ Նարիշկինը РИА Новости-ին հարցազրույցում:
-
06.11.2020|
15:50
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսել է Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասի հետ:
-
06.11.2020|
15:49
Ուրուգվայի ամենամեծ նահանգներից Պայսանդուի օրենսդիր մարմինը միաձայն` 28 կողմ քվեներով ճանաչեց Արցախի անկախությունը:
-
06.11.2020|
15:48
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2210-ով՝ հասնելով 101773-ի, գրանցվել է մահվան 37 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
06.11.2020|
15:46
Պաշտպանության բանակը հաղորդում է, որ նոյեմբերի 5-ին և լույս 6-ի գիշերը ռազմաճակատի բոլոր հիմնական ուղղություններում մարտական գործողությունները շարունակվել են: ՊԲ ստորաբաժանումները պաշտպանողական արդյունավետ մարտեր են վարել և ադրբեջանական ուժերին ռազմատեխնիկական ու մարդկային մեծաթիվ կորուստներ պատճառել արևելյան, հարավային ու հարավ-արևմտյան հատվածներում:
-
06.11.2020|
15:44
Եթե չլիներ Թուրքիայի ներգրավվածությունը՝ ռազմական գործողություններն արդեն ավարտված կլինեին, Շվեդիայի հանրային Sveriges Radio AB-ի հետ զրույցում ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն՝ ընդգծելով՝ միջազգային հանրությունը չի ցանկանում նկատել Թուրքիայի վարքագիծը։