-
03.11.2020|
14:12
Իսրայելը միացել է Թուրքիային, ահաբեկիչներին ու սիրիացի վարձկաններին՝ աջակցելով Ադրբեջանին Հայաստանի դեմ հակամարտությունում և աստիճանաբար զգալու է այդ դաշինքի հետևանքներն իր վրա՝ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն իսրայելական The Jerusalem Post-ին հարցազրույցում։
-
03.11.2020|
14:11
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ իսլամական ահաբեկչությունն ընդհանուր թշնամի է բոլորի համար՝ արձագանքելով Վիեննայի ահաբեկչությունը։ Կանցլերի հայտարարությունը Թվիթերում հրապարակել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերգը։
-
03.11.2020|
14:10
«Ժողովուրդը» գրում է. «Իսպանացի խորհրդականներից և լրագրողներից բաղկացած 25 հոգանոց պատվիրակությունն արդեն երկու օր է՝ Հայաստանում է։ Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ իրենք՝ որպես դիտորդներ, ժամանել են Հայաստան՝ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին ծանոթանալու և միջազգային հանրությանը կոչ անելու ջանքեր ներդնել խնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու համար։
-
03.11.2020|
14:09
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է Վիեննայում նոյեմբերի 2-ի ահաբեկչությանը` ընդգծելով ԱՄՆ-ի պատրաստակամությունը ծայրահեղ իսլամիստների դեմ պայքարում:
-
03.11.2020|
14:08
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչալետը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության ընթացքում բնակելի թաղամասերում անխնա հարձակումների առնչությամբ՝ նախազգուշացնելով, որ նման գործողությունները կարող են իրենցից ռազմական հանցագործություններ ներկայացնել:
-
03.11.2020|
14:07
Ավստրիայի ներքին գործերի նախարար Կառլ Նեհամերը հայտարարել է, որ Վիեննայում ոչնչացված հրաձիգը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման աջակից էր։ «Հանցագործի վրա պայթուցիկ սարքի մուլյաժով գոտի է եղել, նա զինված է եղել հրացանով»,- առավոտյան մամուլի ասուլիսի ժամանակ հավելել է նախարարը:
-
03.11.2020|
14:06
Հունաստանի Greek City Times-ն անդրադարձել է Թուրքիայի արտաքին քաղաքականությանն ու նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարություններից մեկին:
-
03.11.2020|
14:04
Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Էմանուել Մակրոնի միջև քաղաքական տարաձայնությունները ցույց են տալիս Թուրքիայի և Եվրոպայի միջև աճող պառակտումը, հայտարարել է Վաշինգտոնի գլոբալ քաղաքականության կենտրոնի ավագ գիտաշխատող Մոհամեդ Այուբը:
-
03.11.2020|
14:03
Նոյեմբերի 2-ին, Սիրիայի հյուսիս-արևմուտքում «զինված ընդդիմության» բազայի դեմ ավիահարվածը ոչնչացրել է Թուրքիայի կողմից հովանավորվող առնվազն 35 զինյալի՝ գրում է eadaily.com կայքը` հղում տալով բրիտանական The Telegraph-ին:
-
03.11.2020|
14:02
Շուշիում նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերի ծանր զինատեսակներից հասցրած հարվածների հետևանքով քաղաքի տարբեր հատվածներում կան ավերածություններ՝ ասաց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը՝ ներկայացնելով առավոտյան ժամը 09:20-ի սահմաններում տիրող իրավիճակը: