-
03.11.2020|
00:03
Գրիգոր Նարեկացին իր «Մատյան ողբերգության» մեջ գրում էր, որ մանր ու փոքր հանցանքներից չխուսափեց, հաշվելով դրանք անվնասակար: Սակայն նա կանգնում է Հողից նորից ծնվելու խնդրի առաջ «…քանզի տռփական ցանկություններիս մոլագարության՝ սանձ չդրեցի, արժանի կերպով կրում եմ այժմ անզովանալի հրայրքը կիզման» (ԲԱՆ ԺԹ):
-
03.11.2020|
00:02
Այս առավոտյան Դու մեզ խոստացար,
Որ իմաստնության ու սիրո ոգին`
Մեզ այցի կգա կրկին ու կրկին.
Մանուկն իր ձեռքը կտանի
դեպի քարբերի բույնը,
Էլ չի վնասվի օձ-կարիճների
դժնի խայթոցից:
-
03.11.2020|
00:01
Մեծ աշխատանք է սահմանված ամեն մարդու համար, և ծանր լուծ է դրված մարդու որդիների վրա իրենց մորից ելնելու օրից մինչև բոլորի մոր ծոցում թաղվելու օրը։
-
02.11.2020|
22:00
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը կոչով դիմել է միջազգային հանրությանը` ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը։ Սոցցանցերի իր էջերում Աբրահամը լուսանկար է հրապակել «Ճանաչեցիր ինձ, ճանաչիր Արցախ»-ը գրությամբ:
-
02.11.2020|
22:00
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նախագահ Ռեջեփ Էրդողանին աշխարհի համար COVID-19 համավարակից առավել վտանգավոր է համարում՝ հայտնում է The National News-ը:
-
02.11.2020|
21:59
Կառավարության որոշմամբ ՀՀ մուտք գործելիս ինքնամեկուսացման եւ կորոնավիրուսի թեստը հանձնելու գործընթացում փոփոխություն է կատարվել՝ հայտնեցին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:
-
02.11.2020|
21:58
Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը կմեկնի Ռուսաստան՝: Նոյեմբերի 2-ին նա ասել է. «Մի քանի օր առաջ կայացել է Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպումը, առաջիկա օրերին ես այցով կլինեմ Ռուսաստանում»:
-
02.11.2020|
21:57
ԻԻՀ ԱԳ փոխնախարար Աբաս Արաքչին ստանձնել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում Իրանի շահերը ներկայացնելու խնդիրը: Այս քայլն անհրաժեշտ էր բանակցությունները միջազգային ավելի բարձր մակարդակի հասցնելու, Իրանի Իսլամական Հանրապետության համար այդ խնդրի կարևորությունն ընդգծելու համար, իրանական Hamshahri թերթին հղումով գրում է inosmi.ru-ն։
-
02.11.2020|
21:55
Այսօր ժամը 18:10-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրետանային միջոցներից կրակ է վարել ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի և Դավիթ Բեկ բնակավայրի ուղղությամբ, մեկ քաղաքացիական անձ զոհվել է, ևս երկուսը` վիրավորվել՝ տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
-
02.11.2020|
21:55
Ֆրանսիան պատրաստվում է արգելել «Գորշ գայլեր» թուրքական ուլտրա-ազգայնական շարժումը երկրում՝ հայտարարել է ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը: