-
30.10.2020|
13:10
Իրանի ԱԳ փոխնախարար Սեյեդ Աբաս Արաղչին, որ Երևանում է ղարաբաղյան հակամարտության լուծման վերաբերյալ Իրանի նախաձեռնությունը ներկայացնելու նպատակով, համարում է, որ կարիք կա հնարավորինս արագ խաղաղության գործընթացի վերաբերյալ որոշում կայացնելու, որ խաղաղության ճանապարհ բացվի՝ տեղեկանում ենք Իրանի պետական ռադիոհեռուստաընկերության կայքից:
-
30.10.2020|
13:09
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛ Բրայենի հետ՝ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։
-
30.10.2020|
13:07
Հոկտեմբերի 30-ին ֆրանսիական Դիժոն քաղաքում հայերի նկատմամբ բռնության սպառնալիքներով թուրքական «Գորշ գայլեր» խմբավորման անդամներ են փողոց դուրս եկել, տեղեկացնում ենք Հայ Դատի կենտրոնական խորհրդի ֆեյսբուքյան էջից:
-
30.10.2020|
13:06
Թաթարստանի Կուկմոր քաղաքում դեռահասը հարձակվել է Ներքին գործերի նախարարության բաժանմունքի վրա: Հարձակվողի մոտ եղել է դանակ: Նա գնդակահարվել է ոստիկանության կողմից, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
-
30.10.2020|
13:05
ԵՄ-ն վաղ թե ուշ կբախվի Թուրքիայի հանդեպ պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտությանը, քանի որ Անկարան դժվար թե հրաժարվի իր վարքից Միջերկրական ծովում՝ ասել է Հունաստանի ՊՆ նախարար Նիկոս Պանայոտոպուլոսը՝ Գերմանական Մարշալի հիմնադրամի տեսասեմինարի ընթացքում:
-
30.10.2020|
13:04
Գերմանիան երկու միլիոն եվրո կհատկացնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար՝ հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը, հայտնում է Times Now-ը:
-
30.10.2020|
13:03
Այսօր հյուսիսում հարձակումը թշնամին սկսել է ավելի վաղ, դաշտում թողնելով տասնյակ դիակներ՝ հետ է շպրտվել՝ տեղեկացրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
-
30.10.2020|
13:02
Պատերազմի արդյունքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ են մտքեր փոխանակել Հայաստանի ԱԳ նախարար Զորհաբ Մնացականյանը և աշխատանքային այցով Երևան ժամանած Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբաս Արակչին երեկ ուշ երեկոյան կայացած հանդիպման ժամանակ:
-
30.10.2020|
13:01
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայանը հայտնել է, որ զանգահարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կոչ արել բոլոր կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը:
-
30.10.2020|
13:00
ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե Հայաստանն ինչ-որ ակնկալիք ունի Իրանից։ Խոսքը Արցախի հետ սահմանին Իրանի կողմից զորամիավորումների տեղակայման մասին է։