-
29.10.2020|
22:38
Օնտարիոյի Նոր ժողովրդավարական կուսակցությունից հնդկական ծագմամբ կանադացի քաղաքական գործիչ Գուրատան Սինգհը հանդես է եկել ի պաշտպանություն Արցախի: «Այս պահին աշխարհը հետևում է մարդու իրավունքների ճգնաժամի զարգացմանը, և Կանադայի հայերն անհանգստացած են:
-
29.10.2020|
22:35
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաեւան Turan լրատվական գործակալությանը փոխանցել է, որ Ադրբեջանն է առաջարկել հետաձգել Ժնեւում ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։
-
29.10.2020|
22:34
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Էրդողանն այսօր հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված կացությունը՝ հաղորդում է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։
-
29.10.2020|
22:31
«Ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ կարգավորումը հնարավոր է միայն Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների շահերի հավասարակշռությունը հաշվի առնելու դեպքում», - այսօր Մոսկվայում ներդրումային համաժողովի ընթացքում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
-
29.10.2020|
22:27
«Օտարերկրյա զինյալների մասնակցությունը ղարաբաղյան պատերազմին մտահոգում է Մոսկվային», - այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
-
29.10.2020|
22:26
«Իրատեսություն և խաղաղություն՝ տարածաշրջանի երկրների ուժերով». այսպես է Թեհրանը բնորոշում ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր ծրագիրը, որը քննարկելու համար ԱԳ փոխնախարար Աբաս Արաքչին այսօր եղել է Մոսկվայում։
-
29.10.2020|
22:25
Ե․ Չարենցի տուն-թանգարանն այս օրերին թանգարանի առցանց հարթակում ֆլեշմոբի ձևաչափով ներկայացվում են տարբեր ազգերի ներկայացուցիչների կողմից «Ես իմ անուշ Հայաստանի» աղոթքի ընթերցանությունները։
-
29.10.2020|
15:46
Այսօր Ռուսաստանի Դաշնության բացառիկ միջնորդական ջանքերի շնորհիվ, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային թիմի մասնակցությամբ հայկական կողմին են փոխանցվել ռազմական գործողությունների ընթացքում զոհված 29 հայ զինծառայողների մարմինները, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը:
-
29.10.2020|
13:18
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2383-ով՝ հասնելով 85034-ի, գրանցվել է մահվան 29 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
29.10.2020|
13:17
Հոկտեմբերի 26-ի հրադադարը չի հաջողվել պահպանել՝ թվիթերում գրել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։