-
29.10.2020|
13:16
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «ենթադրությունները» հայկական և ադրբեջանական կողմերի կորուստների մասին աղերս չունեն իրականության հետ: Տեղեկատության ստուգման կենտրոնը ուսումնասիրել է Ալիևի կեղծ պնդումները interfax-ին հարցազրույցում:
-
29.10.2020|
13:16
Չնայած Վրաստանի կողմից հայտարարված չեզոքությանը, նույնիսկ վրացի լրագրողներն են փաստում, որ Վրաստանի դիրքորոշումը ընդգծված պրոադրբեջանական է: Եվ դա չի վերաբերում միայն Վրաստանի տարածքով Հայաստան զենքի մատակարարումների արգելքին, երբ Ադրբեջանի համար այդ արգելքը չի գործում:
-
29.10.2020|
13:14
«Ես 4 օր անցկացրել եմ Հայաստանում խորհրդարանական անդամների մեծ պատվիրակության հետ: Մենք հնարավորություն ունեցանք մեր աջակցությունը ցույց տալու Հայաստանին և Արցախի ժողովրդին»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իր այցի տպավորությունների մասին կիսվեց Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Դանիել Ղազարյանը:
-
29.10.2020|
13:12
Ռուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը խոստանում է վերականգնել Ադրբեջանի զինված ուժերի կողմից ռմբակոծված Ստեփանակերտի ծննդատունը:
-
29.10.2020|
13:11
Ֆրեզնոյում խաղաղ ցույցի ընթացքում հայերը ենթարկվել են հարձակման: Երկու հայ դանակահարվել է՝հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել:
-
29.10.2020|
13:09
Կրեմլը երեքշաբթի երեկոյան ներկայացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հեռախոսազրույցի տեքստը, ըստ որի՝ «ռուսական կողմը խոր մտահոգություն է հայտնում շարունակվող ռազմական գործողությունների և Մերձավոր Արևելքից ահաբեկիչների ներգրավվածության աճի առնչությամբ»:
-
29.10.2020|
13:08
Հոկտեմբերի 28-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ:
-
29.10.2020|
13:07
Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը խստորեն դատապարտում է Վալանս տանող ճանապարհին ազգությամբ հայ խաղաղ ցուցարարների դեմ ռասայական խտրականության հողի վրա իրականացված հարձակումը, որի հետևանքով կան տուժածներ և մարմնական վնասվածքներ ստացողներ։
-
29.10.2020|
13:06
Թուրքական ամբոխը Լիոնի փողոցներում սպառնալիքներ է հնչեցրել հայերի հասցեին՝ հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։
-
29.10.2020|
13:05
Թուրքիայում սոցիալական ցանցերի օգտատերերը քննադատել են առաջին տիկին Էմինե Էրդողանին ֆրանսիական Hermes ապրանքանիշի 50 000 դոլար արժողությամբ պայուսակ օգտագործելու համար, գրում է ahvalnews.com կայքը։