-
27.10.2020|
13:31
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1600-ով՝ հասնելով 80410-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 26 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
27.10.2020|
13:30
Գիշերը Արցախի խաղաղ բնակավայրերում իրադրությունը ընդհանուր առմամբ հանգիստ է եղել, սակայն իրավիճակը շարունակել է լարված մնալ Ասկերանի վերին շրջանում, որտեղ երեկ մեկ քաղաքացիական անձ է զոհվել, մի քանիսը՝ վիրավորվել՝ հայտնեցին Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
-
27.10.2020|
13:29
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի պաշտպանության նախարար - Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից:
-
27.10.2020|
13:27
Սիրիայի Հալեպ քաղաքի հրապարակներից մեկում մեծ հանրահավաք է անցկացվել՝ հայկական համայնքի նախաձեռնությամբ։ Ներկա են եղել Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորներ, այլ կուսակցությունների ներկայացուցիչներ։ Հանրահավաքը կազմակերպվել է ի պաշտպանություն Արցախի և Հայաստանի։
-
27.10.2020|
09:57
ԱՄՆ-ում 72 ժամյա բանակցություններից հետո կիրակի օրը հրապարակվեց Հայաստանի ու Ադրբեջանի հավանությունը ստացած համատեղ հայտարարությունը: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն առանձին-առանձին ընդունեց երկու երկրների ԱԳ նախարարներին և բանակցությունների արդյունք նոր մարդասիրական հրադադարը ուժի մեջ պետք է մտներ երկուշաբթի առավոտյան:
-
27.10.2020|
00:56
Սոցիոլոգիական գիտությունների թեկնածու ՄԱՍԻՍ ՊՈՂՈՅԱՆԸ ուշագրավ նախաձեռնությամբ է հանդես գալիս։ Մանրամասները՝ ստորև։
-
27.10.2020|
00:56
Նորից ենք եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնությունների հերթական տուրի մասին խոսում՝ աչքի տակ ունենալով աշխարհամասի երեքշաբթի-հինգշաբթի կայանալիք ակումբային երկու խաղարկությունների հանդիպումները։ Ասել, թե ներքին առաջնություններն առանց առաջահայացի են առ այդ երկու խաղարկությունը, սխալ կլինի։
-
27.10.2020|
00:55
Իմանալով Թուրքիայի և Ադրբեջանի նպատակները ու նաև այն, որ նրանց ու ներկայիս պատերազմի հետևում կանգնած են աշխարհի գլոբալիստական ուժերը, հետևելով ռազմաքաղաքական իրադարձություններին և աշխարհաքաղաքական իրավիճակին, կարող էինք եզրակացնել, որ չի կատարվելու նաև ամերիկյան միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի վերաբերյալ հոկտեմբերի 24-ին ձեռք բերված պայմանավորվածությունը:
-
27.10.2020|
00:53
Պատերազմը մեծ ազդեցություն է ունենում մարդկանց հոգեբանական վիճակի վրա։ Պատերազմական վիճակում անհրաժեշտ է հոգեբանական առանձնահատուկ մոտեցում և՛ ռազմական գործողությունների մասնակիցների‚ և՛ քաղաքացիական բնակչության‚ և՛ հատկապես երեխաների նկատմամբ։
-
27.10.2020|
00:52
Աշխարհասփյուռ հայությունն ամենուր բարձրացնում է իր ձայնը` պահանջելով կանխել թուրք-ադրբեջանական ագրեսիան, օբյեկտիվորեն լուսաբանել ռազմական իրադարձությունները, ճանաչել Արցախի անկախությունը։ Հայրենասիրական ակցիաներից անմասն չեն մնացել բրիտանահայերը։