-
25.10.2020|
20:52
ԵԱՀԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը՝ ռազմական գործողությունները դադարեցնելուն ուղղված խաղաղ նախաձեռնությունները խափանելու Ադրբեջանի և Թուրքիայի նպատակային գործողությունների վերաբերյալ, հայտնում են ԱԳՆ-ից:
-
25.10.2020|
20:48
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կրկին հայտարարել է, որ իր երկիրը չի տրվում ԱՄՆ սպառնալիքների լեզվին, որն Անկարայից պահանջում է հրաժարվել ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերից:
-
25.10.2020|
20:44
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստան ժամանած Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորական պատվիրակությանը:
-
25.10.2020|
20:43
Հոկտեմբերի 23-ին և 24-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ։
-
25.10.2020|
20:41
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի արտահայտությունը` անընդունելի համարելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին նրա մեկնաբանությունը։
-
25.10.2020|
20:41
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանն անվտանգության համակարգի մյուս պատասխանատուների հետ այցելել են հարավ-արևելյան հատված:
-
25.10.2020|
20:40
Այսօր աշխարհասփյուռ մեր ժողովուրդը ամենուր իր կարողությունն ու ներուժն է ներդնում՝ հանուն արցախահայության ազատ ու անկախ կյանքի մեր սրբազան պայքարում։ Մեր քաջասիրտ զինվորները, ապավինած Տիրոջ զորությանը և մեր տաճարներում մատուցվող աղոթքներին, շարունակում են խիզախությամբ դիմագրավել և հակահարված հասցնել թշնամուն՝ ամուր գիտակցությամբ, որ հաղթանակն է երաշխիքն ու գրավականը Արցախի Հանրապետության անվտանգության ու անսասանության։
-
25.10.2020|
17:50
«PMA Venture Capital» խմբի հիմնադիր, բարերար Ջորջ Բաղումյանը հերթական 1 միլիոն դոլարն է նվիրաբերում «Իմ քայլը» հիմնադրամին՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, որ գլխավորում է «Իմ քայլը» հիմնադրամը:
-
25.10.2020|
17:48
ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ զենքի առք ու վաճառքի պատժամիջոցները չեն հանվել և ցանկացած պետության նկատմամբ կկիրառվի պատժամիջոց, որը զենք կգնի կամ կվաճառի այդ երկրին՝ «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ամերիկագետ Սուրեն Սարգսյանը:
-
25.10.2020|
17:47
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Ստեփանակերտի քարտեզը, որտեղ Ադրբեջանն արգելված զինատեսակներ է կիրառել՝ նշված է կազմակերպության թվիթերյան էջում։