-
25.10.2020|
17:30
Երեկ Ֆրանսիան հայտարարեց, որ հետ է կանչում Թուրքիայում իր դեսպանին խորհրդատվությունների համար` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Էմանուել Մակրոնի հոգեկան առողջությունը կասկածի տակ դնող «անընդունելի» մեկնաբանություններից հետո։
-
25.10.2020|
17:26
ՀՀ ԱԱԾ-ն հայտնում է, որ կեղծիք կատարած զորահավաքային զինծառայողը և լաբորատորիայի աշխատակիցները ձերբակալվել են:
-
25.10.2020|
17:25
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է ահաբեկչական գրոհի վտանգի մասին: «Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հավաստի հաղորդումներ է ստացել հնարավոր ահաբեկչական հարձակումների և ԱՄՆ-ի ու այլ օտարերկրյա քաղաքացիների առևանգման վերաբերյալ», - ասված է հաղորդագրությունում։
-
25.10.2020|
17:24
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2314-ով՝ հասնելով 77837-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 23 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
25.10.2020|
17:23
Երեկ ու այսօր գիշերն ու առավոտյան Արցախի մայրաքաղաքում հարաբերական խաղաղ է: Ստեփանակերտը մեկ օր առաջ էր հրթիռակոծվել: Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ գիշերն ադրբեջանական կողմը հրետակոծել է Մարտունու շրջանի մի քանի գյուղ ու Ասկերանի Ավետարանոց գյուղը: Վնասը միայն նյութական է:
-
25.10.2020|
17:13
Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղում զինադադարի նոր համաձայնագրի կնքմանը, սակայն Հայաստանը պետք է հայտարարի, որ հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներին՝ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ-ի Fox News հեռուստաալիքին հարցազրույցում, որի տեքստը կիրակի տարածել Է ադրբեջանական «ԱզերԹԱջ» պետական գործակալությունը (ըստ ՏԱՍՍ-ի)։
-
-
25.10.2020|
17:10
Լիտվայի հայ համայնքը Վիլնյուսի կենտրոնում երթ է կազմակերպել՝ բողոքելով Արցախի դեմ շարունակվող ադրբեջանա -թուրքական ագրեսիայի դեմ՝ տեղեկացնում է Լիտվայում ՀՀ դեսպանությունը։ Քայլերթին մասնացել են հայ համայնքի ներկայացուցիչները, Հայաստանի ու Արցախի լիտվացի բարեկամները։
-
25.10.2020|
10:28
Բարդ է ասել՝ ի՞նչ ակնկալիքներով էին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ու Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո, մեկնում Վաշինգտոն՝ ԱՄՆ պետքարտոըղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպման:
-
24.10.2020|
21:57
«Հանրապետություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը ֆեյսբուքում գրել է. «Ֆրանսիայի «Ֆիգարոյին» հարցազրույցում Ադրբեջան կոչվող պետության նախագահը ասում է.