Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախաձեռնությամբ` առաջիկա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի օրակարգում կընդգրկվի և կքննարկվի մի շարք երկրներ, այդ թվում՝ Թուրքիան, ԵԱՏՄ սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկից հանելու վերաբերյալ հարցը։
Ավստրիայի հայ համայնքն Արցախի ինքնորոշման իրավունքը պաշտպանում է ցույցերի, դրամահավաքների, հանրային և քաղաքական արշավների միջոցով։ Հայ համայնքի ներկայացուցիչների շնորհիվ խորհրդարանը բանաձև ընդունեց, որով դատապարտեց պատերազմին Թուրքիայի ներգրավվածությանը։
Ռեալիստ գործակալության տեղեկացմամբ, սեպտեմբերի 27-ից՝ Արցախի դեմ սանձազերծած պատերազմից հետո Բաքվից Թուրքիա է մեկնել 4 ռազմական տրանսպորտային օդանավ թուրք զինվորականների դիակներով:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փաստաբանների միջնորդությունն ու Ծառուկյանի խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով։
Արցախի հոսպիտալներից մեկում բուժում ստացող ադրբեջանցի ռազմագերի Էմին Բաշխալին Զահիր Օղլուն պատմել է, թե ինչպես են Թուրքիայից եկած զինվորական մասնագետները ղեկավարում Արցախի դեմ Ադրբեջանի ծավալած ռազմական ագրեսիան:
ՆԱՏՕ-ն առաջին անգամ Թուրքիային կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը տարածաշրջանում, որպեսզի նվազեցվի Լեռնային Ղարաբաղում լարվածությունը: ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենսնս Ստոլտենբերգը ասել է.
ՄԱԿ-ի նախկին անկախ փորձագետ Ալֆրեդ Մորիս դե Զայասի համոզմամբ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ունի մեկ լուծում` Արցախի անկախության միջազգային ճանաչումը:
Լիբանանի խորհրդարանի քաղաքական ուժերը կրկին ընտրել են Սաադ Հարիրիին վարչապետ` նույն պաշտոնը հակակառավարական ցույցերի ազդեցությամբ լքելուց մեկ տարի անց: Լիբանանի նախագահական պալատը հաղորդել է, որ նախագահ Միշել Աունը հանձնարարել է Հարիրիին ձևավորել նոր կառավարություն:
Չինաստանի տնտեսական ազդեցությունը շարունակում է աճել՝ ստեղծելով նոր մարտահրավերներ ԱՄՆ-ի և Եվրամիության համար։
Վերջին տվյալներով՝ 2026 թվականի առաջին տասը ամիսներին Չինաստանի արտաքին առևտրի դրական հաշվեկշիռը գերազանցել է 1 տրիլիոն դոլարը։ Արտահանման աճի կարևոր շարժիչներից են դարձել բարձր տեխնոլոգիաները, արհեստական բանականության ենթակառուցվածքները և արդյունաբերական արտադրանքը...