-
21.10.2020|
21:35
Ռուսական օդուժն այս շաբաթ ավիահարվածների ևս մեկ տարափ է իրականացրել Սիրիայի հյուսիսարևմտյան ուղղությամբ՝ թիրախավորելով «Հայաթ Թահրիր ալ-Շամ» ահաբեկչական խմբավորման և նրանց աջակիցների դիրքերը գրում է Al-Mmasdar News-ը՝ հղում անելով Լաթաքիա նահանգի ղեկավարությանը:
-
21.10.2020|
21:34
Արդեն 23-րդ օրն է՝ Արցախում ընթանում է թեժ պատերազմ, դաժան պատերազմ, որին ներգրավված են ոչ միայն Թուրքիան, այլև նրա Ադրբեջան ուղարկած վարձկան ահաբեկիչները։
-
21.10.2020|
21:29
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իրանական IRNA լրատվական գործակալությանը.
-
21.10.2020|
21:27
Ֆրանսիայի կառավարությանն առաջարկվել է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Նման քայլին կոչ է անում «Հանրապետական» կուսակցությունից սենատոր Վալերի Բուայեն:
-
21.10.2020|
21:26
Աժ-ն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ միաձայն՝ 74 ձայնով ընդունվեց ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի ներկայացրած ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ տրամադրելու նախագիծը:
-
21.10.2020|
21:25
ՀՀ ԱԺ ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նախագահ Արման Եղոյանը, անդամներ Ռուբեն Ռուբինյանը, Արկադի Խաչատրյանը և Իվետա Տոնոյանը հոկտեմբերի 21-ին տեսակապով զրուցել են Եվրոպական խորհրդարանի՝ Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի և փոխնախագահներ Կոսմա Զլոտովսկիի և Ռասա Յուկնեվիչիենեի հետ։
-
21.10.2020|
21:24
Հարավային ուղղությամբ մարտերը շարունակվում են։ Հիմնականում հակառակորդի փոքր խմբերը չեզոքացվում են օջախային մարտերում՝ ֆեյսբուքում գրել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
-
21.10.2020|
21:24
Աբխազիայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները դիմել են միջազգային ասոցիացիաների և կազմակերպությունների գրասենյակներին՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների հարցով: Նրանք միացել են Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման պահանջներին:
-
21.10.2020|
21:22
Եվրահանձնաժողովի նախագահ Շառլ Միշելը կոչ է անում վերջ տալ Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմական գործողություններին։
-
21.10.2020|
21:22
Կառավարության որոշմամբ ժամանակավոր արգելվել է Հայաստան թուրքական ապրանքների ներմուծումը: Որոշումն ուժի մեջ է մտնում 2020-ի դեկտեմբերի 31-ից և գործում է վեց ամիս ժամկետով: Արցախում շարունակվող պատերազմի ֆոնին Հայաստանի կառավարությունն առաջարկել էր դեկտեմբերի 31-ից 6 ամսով արգելել թուրքական ծագման բոլոր տեսակի ապրանքների մուտքը Հայաստան։