-
21.10.2020|
15:25
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում մանրամասն քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը՝ հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը:
-
21.10.2020|
15:24
ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Միխայել Բանցհաֆի հետ հանդիպումից հետո բողոքի ակցիայի մասնակիցը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեսպանը որպես մարդ մտահոգված է և ներողություն է խնդրել, որ չի իջել ակցիայի մասնակիցների հետ հանդիպելու:
-
21.10.2020|
15:23
Գրող և լրագրող, The Washington Post թերթի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազին։ Լրագրողի խոսքով՝ երբ 4 տարի առաջ Լեռնային Ղարաբաղ էր այցելել, հայ բնակչությունը թվում էր նույնքան պինդ և աներեր, որքան այդ տարածաշրջանը շրջապատող ժայռոտ բլուրները։
-
21.10.2020|
15:22
Ադրբեջանի նախագահը համաձայնել էր Ղարաբաղի վերաբերյալ հարցազրույց տալ BILD-ին, իսկ հիմա հանկարծակի հրաժարվում է։ Ի՞նչ հարցերից եք վախենում, պարոն նախագահ:
-
21.10.2020|
15:20
Այսօր ԱԺ-ն 83 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքի նախագիծը:
-
21.10.2020|
15:19
Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Մոնիկա Ռոդրիգեսը միացել է քաղխորհրդի 15 գործընկերներին, որ նամակ ուղարկի «Mercury» ընկերություն՝ խնդրելով ղեկավարությանը հրաժարվել Թուրքիայից որպես հաճախորդ:
-
21.10.2020|
15:16
Չեմ կարծում, որ քանի դեռ հումանիտար հրադադարը չի կայացել, Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի ունենա՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
-
21.10.2020|
15:15
Միջազգային մակարդակով հաստատվել է՝ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով Սիրիայից վարձկան ահաբեկիչներ են տեղափոխվում տարածաշրջան Թուրքիայի միջոցով, որը լրջագույն վտանգներ է ստեղծում տարածաշրջանի համար, «Իրան» օրաթերթին հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տեղեկանում ենք Իրանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից:
-
21.10.2020|
15:14
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատել է, որ Ադրբեջանը կառավարվում է ռասիստական ռեժիմի կողմից, որը փառաբանում է հայերի նկատմամբ էթնիկ բռնությունները և էթնիկ ատելություն է սերմանում հասարակության մեջ, Twitter-ում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
21.10.2020|
15:13
Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հյուրընկալվել է Գերմանիայի դաշնային կառավարության մամուլի ծառայությունում: ՀՀ դեսպանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծված ագրեսիային։