-
20.10.2020|
16:26
Արցախում Ադրբեջանի կողմից շարունակվող զանգվածային ավերածությունները հետևանքն են նրա, որ միջազգային կառույցները շարունակաբար հրաժարվել են Արցախ այցերից՝ չնայած մեր կոչերին ու հրավերներին, ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
-
20.10.2020|
16:25
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը, Բաքվում ելույթ ունենալով Միլի մեջլիսում, ասել է, թե Մինսկի խմբում համանախագահող երկրները մինչև հիմա որևէ իրական քայլ չեն կատարել հայ-ադրբեջանական հակամարտության արդարացի կարգավորման համար:
-
20.10.2020|
16:24
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախի նախկին նախագահների՝ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ:
-
20.10.2020|
16:23
Բրիտանիայի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Դոմինիկ Ռաաբն ու Մևլութ Չավուշօղլուն երկուշաբթի օրը հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը։
-
20.10.2020|
16:22
Ադրբեջանի ագրեսիայի նկատմամբ հստակ գնահատականներ հնչեցնելու պահանջով երեք քաղաքացի հանդիպում է Հայաստանում ԵՄդեսպան Անդրեա Վիկտորինի հետ:
-
20.10.2020|
16:20
Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Արցախ է բերվել Հայոց Բանակի Աշոտ Երկաթի Խաչը, որի մեջ զետեղված են Քրիստոսի Խաչափայտի սուրբ մասունքները։
-
20.10.2020|
16:20
Բարսելոնայի հայ համայնքը երկրորդ հանրահավաքն է անցկացրել` Իսպանիայի իշխանություններից պահանջելով դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան Արցախի դեմ և ճանաչել Արցախի անկախությունը:
-
20.10.2020|
16:19
Արցախում ընթացող պատերազմն ամբողջովին փոխել է ՀՀ ներքին առօրյան՝ ուղղակիորեն ազդելով նաև տնտեսական քաղաքականության վրա։ Ադրբեջանի սանձազերծած այս պատերազմում առանցքային դերակատար է Թուրքիան, որն իր ռազմական մատակարարմամբ և կադրային աջակցությամբ փաստացի ներգրավված է գործողություններում։
-
20.10.2020|
16:17
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ֆրանսիական France 24 հեռուստաընկերությանը.
-
20.10.2020|
16:15
«ԱԳՆ-ից չեն հայտնում, թե երբ, կոնկրետ որ օրն է նախատեսված ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի այցն ԱՄՆ։ «Երբ հրապարակելու լինի, կհրապարակենք»,- երեկ մեր լրագրողին ասել է գերատեսչության խոսնակ Աննա Նաղդալյանը։ Այցը նախատեսված է, պարզապես հարկ չե՞ք համարում հրապարակել։