-
16.10.2020|
00:02
Օբյեկտիվ հոգեբանությունը ավելի ստույգ կոչվում է բնազդաբանություն:
Այն նյարդային հոգեկան գործունեությունը դիտարկում է զուտ օբյեկտիվ տեսանկյունից` որպես բնազդային երևույթ, որն առաջանում է արտաքին ազդակներից:
-
16.10.2020|
00:01
Ով ոսկի է սիրում, չի արդարանա, և ով ապականություն է սիրում, նրանով կլցվի։ Շատերը կործանվեցին ոսկու պատճառով և կանգնեցին հենց իրենց կորստի դեմ հանդիման։
-
15.10.2020|
23:36
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայ ռազմագերիների գնդակահարման տեսանյութն անհրաժեշտ նկարագրությամբ կուղարկի միջազգային մարմիններին` ըստ իրավասության: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
-
15.10.2020|
23:35
Արցախը մեր հայրենիքն է, մեր տունը. հայրենիքն ու տունը չեն զիջվում, ոչ մի գնով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
-
15.10.2020|
23:33
ԿԳՄՍ նախարարության պատվերով վերականգնվում է ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Բաղդասարյանի «Լոռեցի Սաքո» քանդակը: Այն վերականգնում է հեղինակի քանդակագործ որդին՝ Աշոտ Բաղդասարյանը: Քանդակը կտեղադրվի ՀՀ Լոռու մարզի Դսեղ գյուղում:
-
15.10.2020|
23:27
Մեր զրուցակիցը ամերիկաբնակ լրագրող, բնապահպան ԳԱԼՈՒՍՏ ՆԱՆՅԱՆՆ է: Զրույցի թեման Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմն է, Սփյուռքի արձագանքը, ռազմական գործողությունների հետևանքները:
-
15.10.2020|
14:49
Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարությամբ խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության հյուսիս-արևելքում տեղակայված հոսպիտալի դիտավորյալ գնդակոծությունը, որտեղ բուժում էին ստանում նաև քաղաքացիական անձինք:
-
15.10.2020|
14:48
Մեդիամաքսը գրել է, որ անկախ լրագրող Լինդսի Սնելը, որ առաջիններից մեկը աշխարհին հայտնեց Արցախում կռվող սիրիացի ահաբեկիչների մասին, նոր վկայություն է հրապարակել:
-
15.10.2020|
14:47
Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ռազմական ագրեսիան շատ թանկ է նստելու այդ երկրների վրա։ Մարդկային և զինտեխնիկայի մեծ կորուստներ ունենալու հետ մեկտեղ՝ Ադրբեջանը ահռելի տնտեսական վնասներ է կրում։
-
15.10.2020|
14:46
«Երեկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեխանիզմներին: Լավրովի հարցազրույցը տարբեր վերլուծությունների և արձագանքների առիթ դարձավ: