-
15.10.2020|
14:16
Հանրապետության նախագահին միջնորդություն եմ ներկայացրել N զորամասի հրամանատար, գնդապետ Վահագն Ասատրյանին հետմահու «Ազգային հերոսի» կոչում շնորհելու մասին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
15.10.2020|
14:10
Ավստրիայի խորհրդարանում միաձայն ընդունել են Լեռնային Ղարաբաղի հարցով բանաձև: Նախաձեռնողներն են Ռեյնհոլդ Լոպատկան (ÖVP / EPP), Եվա Էռնստ Ձիձիչը (Գրյունե/Կանաչներ) և Պամելա Ռենդի-Վագները (SPÖ / S S D):
-
15.10.2020|
14:08
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրել է Արցախի Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանին և ԱԱԾ աշխատակից Սերգեյ Միրզոյանին՝ տեղեկացնում է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
-
15.10.2020|
14:04
ՄԻԵԴ-ը մերժել է Թուրքիայի ԱԳ նախարարի բողոքը: Մևլութ Չավուշօղլուն խնդրել էր վերացնել հոկտեմբերի 6-ին Հայաստանի դիմումի հիման վրա Թուրքիայի նկատմամբ Եվրադատարանի կիրառած միջանկյալ միջոցը:
-
15.10.2020|
13:53
Ուրուգվայի խորհրդարանի ստորին պալատը և Սենատը հայտարարությամբ խոր մտահոգություն են հայտնում Ղարաբաղում գրանցվող բռնության աճի և տարածաշրջանի ապակայունացման վտանգի առնչությամբ:
-
15.10.2020|
13:52
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1371-ով՝ հասնելով 59995-ի, գրանցվել է մահվան 7 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
15.10.2020|
13:51
ԱՄՆ-ը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին կատարել հրադադարի պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել Մոսկվայում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ՝ երեկ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
-
15.10.2020|
13:50
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը անթույլատրելի է անվանել արտաքին միջամտությունը, մասնավորապես, Թուրքիայի կողմից, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:
-
15.10.2020|
13:49
Ըստ պաշտոնական տվյալների՝ այս տարի Թուրքիան վեց անգամ ավելացրել է ռազմամթերքի մատակարարումները Ադրբեջանին: Անօդաչու թռչող սարքերի և այլ ռազմական տեխնիկայի վաճառքը միայն անցյալ ամիս հասել է 77 միլիոն դոլարի՝ հաղորդում է Reuters-ը:
-
15.10.2020|
13:48
Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները երեկ հեռախոսել են և մանրամասն քննարկել Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ Ըստ Կրեմլի՝ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Անկարան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, կառուցողական դեր կստանձնի հակամարտության կարգավորման գործընթացում։