-
-
12.10.2020|
23:33
Իմ սերունդը չորրորդ երկար ու կարճ պատերազմն է տեսնում, որ հավատա հրադադարին, քանի չկա խաղաղության շրջանակային համաձայնագիր: Քանի չկա համաձայնագիր, գործում է ՀՀ առաջին Պնախարար և ութերորդ վարչապետ Վազգեն Սարգսյանի զգուշացումը. «Ժողովուրդ, պատերազմը չի ավարտվել»:
-
12.10.2020|
23:31
Պահպանիչ և հույս հավատացյալների Քրիստոս Աստված մեր, պահի՛ր ու պահպանի՛ր հայրենի սահմանները պահող մեր զինվորներին ու զորավարներին Քո սուրբ և պատվական խաչի հովանու ներքո խաղաղության մեջ, փրկի՛ր տեսանելի և անտեսանելի բոլոր վտանգներից։
-
12.10.2020|
23:29
Ընդունելով հանդերձ, որ Արցախի ու Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմում թուրք-ադրբեջանական տանդեմը ներգրավել է վարձկան ահաբեկիչների խմբավորումներ, միջազգային կառույցները շարունակում են սառնասրտորեն հետևել, թե ինչպես են հայերը խելահեղ հերոսությամբ դիմագրավում թվաքանակով ու սպառազինությամբ բացահայտ առավելություն ունեցող սիամական զույգին:
-
12.10.2020|
23:27
«Գալիս է այս աշխարհի իշխանը, որ Ինձ վրա ոչ մի իշխանություն չունի» (Հովհ.14; 30)։
Ինչու՞ և ո՞վ է մեր օրերում շահագրգռված միասեռականների իրավապաշտպանությամբ, ավելին՝ այդ հիվանդության մասշտաբների համաշխարհային ընդգրկմամբ:
-
12.10.2020|
23:25
Մարդու կամ հասարակության բարոյականությունը կամ դրա չափորոշիչները պայմանավորված չեն նրա բարի կամ չար նկարագրով, այլ իր մեջ ծավալվող այն պայքարով, որ կոչվում է պայքար բարու համար կամ պայքար մեղքի դեմ:
-
12.10.2020|
23:02
Ադրբեջանի Պետական հարկային ծառայությունը հաղորդել է ԱՄՆ-ի խոշոր էներգետիկական ընկերության՝ Chevron-ի ներկայացուցչությունը լուծարելու մասին:
-
12.10.2020|
23:01
The Sunday Times-ում հրաապարակված հոդվածում Դոմինիկ Լոուսոնը անդրադարձել է Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի ռազմական գործողություններին՝ Արցախի դեմ և զարմանք հայտնել, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը մատնանշել է միայն Ֆրանսիան, իսկ Բրիտանիայի լռությունը որակել է ամոթալի:
-
12.10.2020|
23:00
Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլռահման բին Մուսադը կոչ է արել բոյկոտել թուրքական ապրանքների ներմուծումն արաբական ամենամեծ միապետություն, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Կատարում թուրքական բանակը նպաստում է Պարսից ծոցի երկրներում իրավիճակի կայունացմանը:
-
12.10.2020|
23:00
Քո ահը դի՛ր բոլոր հեթանոսների մեջ։ Քո ձեռքը բարձրացրու՛ օտար ազգերի վրա, և նրանք թող տեսնեն քո զորությունը։